Բրազիլիայում անսովոր ցուրտ եղանակը հանգեցրել է սուրճի գնի կտրուկ աճի
Արաբիկա սուրճի գները երկուշաբթի բարձրացան ևս 10 տոկոսով՝ անցյալ շաբաթվա գրեթե 20 տոկոս կտրուկ աճից հետո: Սա վերջին յոթ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Պատճառը անսովոր ցուրտ եղանակն է, որը սպառնում է սուրճի բերքին աշխարհի խոշորագույն արտադրող Բրազիլիայում: Անցյալ շաբաթ սաստիկ սառնամանիքները վնասել են Բրազիլիայի սուրճի հիմնական գոտու դաշտերի մեծ մասը, և սպասվում է, որ այս շաբաթվա վերջին երրորդ ցուրտ ճակատը կհարվածի բերքին:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին