Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչպես է փրկվել ավիավթարի զոհ դառնալուց
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը «Vanity Fair»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է մահից պրծել 2017 թվականին՝ Լուիսվիլից Նյու Յորք թռիչքի ժամանակ։ Արդեն օդում ուղևորները բարձր ձայն են լսել։ Պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչներից մեկը անսարք է։ «Իմ կմախքն այն ամենն էր, ինչ մնացել էր նստարանին: Քիչ էր մնում մեռնեինք։ Ես սկսեցի մտովի հաղորդագրություններ ուղարկել ընտանիքիս. «Ես հիանալի կյանք եմ ունեցել, կներեք ինձ»,- հիշում է Լոուրենսը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան