Մշակույթ 00:42 12/03/2010

Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ

Հեղինակ` Աննա Լիտուս

- Արսեն Կարապետյան, ճարտարապետ: Դուք «Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնության հիմնադիրներից եք: Ես հետևել եմ Ձեր  /dabavog/ դիրքորոշմանը կառավարարության` Ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցելու մասին որոշման հետ կապված սոցցանցերում ծավալած քննարկումներին, լսեցի Ձեզ նաև ռադիոյով: Տեսնում եմ, որ Ձեր մոտեցումը տարբերվում է հստակորեն` Դուք միշտ եկեղեցու գործոնը դուրս եք թողնում:
Այո՞:

- Միանշանակ։

-Ինչու՞:
- Ես խոսում եմ երկու տեսանկյունից. նախ՝ քաղաքացու (Երևանի բնակիչ իմաստով), երկրորդը՝ ճարտարապետի։ Առաջին ծանոթությունս «Մոսկվա» կինոթատրոնի հետ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես դեռ մասնագիտություն չունեի՝ երեխա էի։ Հայրս ձեռքիցս բռնած տանում էր զբոսնելու քաղաքով և ինձ, բառիս բուն իմաստով, սովորեցնում էր ապրել քաղաքում և սիրել այն։  Հենց հայրս էր պատմել քանդված եկեղեցիների մասին, հատ առ հատ ցույց տվել նրանց տեղերը։

Քաղաքացին պիտի ընդունի ժառանգությունը նախորդ սերունդներից, իմանա, հասկանա, ավելացնի և փոխանցի իր զավակներին։ Մենք ունենք մի բավականին բարդ քաղաք, բայց շատ հետաքրքիր պատմությունով։ Այո, եկեղեցիները քանդելը բարբարոսություն էր։ Քաղաքը պիտի կուտակվի։ Պատմության արհավիրքների պատճառով է, որ չունենք պատմական քաղաքներ. ունեցածն էլ շերտ առ շերտ մեր ձեռքով ենք քանդում։

Բարբարոսությունով բարբարոսության մեղքից չենք ազատվի։ Սա իմ դիրքն է՝ քաղաքացու։

Ես՝ ճարտարապետս, կասեմ, որ անընդունելի եմ գտնում, երբ զուտ քաղաքաշինական հարցերով զբաղվում են ճարտարապետության հետ ոչ միայն մասնագիտորեն կապ չունեցող մարդիկ, այլ նաև տարրական մշակութային ընդհանուր գիտելիք չունեցողները։ Ո՞վ է քաղաքաշինական նախաձեռնությունով հանդես գալիս առանց գոնե մոտավոր էսքիզային նախագծի, առանց հայեցակարգի։ Ո՞վ է թույլ տվել մայրաքաղաքի կենտրոնում մարմնային ակտիվ շարժումներ անել առանց Գլխավոր հատակագծի դրույթները հաշվի առնելու։

Ինձ անձամբ չի հետաքրքրում թե ինչ կկառուցվի Ամառային դահլիճը քանդելուց հետո. թեպետ, իմ խորին համոզմամբ, մենք ուղղակի նոր «չոլ» կունենանք, որը երկար տարիներ կմնա անշարժ, վառ օրինակներն են Լեզվի ինստիտուտի տեղում գոյացած անապատը և Սևան հյուրանոցի խայտառակ վախճանը. Սրանք ես համարում եմ քաղաքի և պետության նկատմամբ դավադիր գործողություն։

Միանշանակ, մեր քաղաքին պետք են նոր եկեղեցիներ, նույնիսկ չեմ ուզում քննարկել թե որ շրջաններում առաջի հերթին։ Բայց գոյություն ունի կարգ. Եթե կան հաշվարկներ, թե քանի հատ և որտեղ պիտի կառուցվեն, Մայր Աթոռը կարող է դիմել կառավարությանը, որը իր հերթին կպատվիրի փոփոխություններ անել Գլխավոր հատակագծում, ճարտարապետները կաշխատեն և կգտնեն հարմար և ճիշտ տեղ նոր եկեղեցիների համար, թե՛ կենտրոնում, թե` այլուր։

Կառավարությունը հենց այնպես համաձայնվելով մի բան քանդել՝ ուրիշը կառուցել առանց մասնագիտական վերլուծության ու համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերում փոփոխություն (երկար ու մանրակրկիտ աշխատանք) մտցնելու, փաստորեն` ինքն իր ձեռքով կառույցի ապօրինի ոչնչացում է պատրաստում և ապօրինի շինարարություն, ինչը կամ՝ օրենքի խախտում է, կամ էլ ուղղակի վարչարարության ցածր մակարդակի և տգիտության դրսևորում։

Մի բան էլ, տեսեք. հիմա առանց նախագծի պատրաստվում են քանդել գոյություն ունեցող շենքը, հետո կառուցել մի բան, որից պատկերացում անգամ չունեն։ Ոնց է այդ եկեղեցին տեղավորվում հողամասի վրա, ինչպես են կազմակերպվելու մոտեցումները, ինչ տարածական-ծավալային հորինվածք կունենա և ինչպես է հարաբերվելու կողքի միջավայրին՝ այդ հարցերի ոչ թե պատասխանները չկան, նույնիսկ կեսը չեն էլ հասկանա, թե ինչ հարցրեցի։ Վերջում կարող եմ գուշակել. Կկառուցվի, կասեն` վայ, էս բակում ամոթ չի եկեղեցին զոռով ու ճնշված, էկեք կողքի շենքերն էլ քանդենք։

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եկեղեցու մասին խոսում է որպես արդեն կատարված փաստի:  Սակայն այժմ իր տեղում, Փառք Աստծո, Ամառային դահլիճն է:
Պաշտնական դռներից հնչող վստահեցումները, որ Ամառայինը պետք է քանդվի, մեծամասամբ հենվում են պնդման վրա, թե` այն մշակութային արժեք չէ և  մշակութային արժեքների ցուցակում չէ: Դուք ի՞նչ կասեք:
- Մի՞թե ինչ-որ անհայտ չինովնիկ իրավունք ունի հավասար կարծիք հայտնել բազմավաստակ և հեղինակավոր ճարտարապետների` Ալբերտ Զուրաբյանի, Մկրտիչ Մինասյանի, Հրաչիկ Պողոսյանի, Ջիմ Թորոսյանի , Արծվին Գրիգորյանի, Գարեգին Եղոյանի, Գևիկ Արամյանի, Լևոն Վարդանյանի, Աշոտ Կանայանի, Սաշուր Քալաշյանի, կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանի, ուրիշների կողքին։

Այն էլ, հավատացեք` բոլոր այս մարդիկ բացարձակ տարբեր ճաշակների և ուղղությունների ներկայացուցիչներ են: Շատ դեպքերում նույնիսկ`իրար հակասող, սակայն պրոֆեսիոնալ աշխարհում չկա քաղքենիական «ճաշակին ընկեր» հասկացողությունը և այս պատճառով նրանց գնահատականը շատ օբյեկտիվ է։

Միանշանակ`  Ամառային դահլիճը շատ արժեքավոր ճարտարապետական ստեղծագործություն է։ Ես չեմ ուզում հիմա այն վերլուծել, բայց մենք անպայման նյութ կպատրաստենք, որպեսզի հանրությանը ծանոթեցնենք այս շենքի հետ։

Հավաստիացնում եմ, մենք ունենք լավ ճարտարապետներ, ովքեր կարող են գտնել փայլուն լուծումներ, որպեսզի մեր եկեղեցիները նորից շնչեն և հիացնեն։ Քաղաքում կարելի է նոր մոտեցումներ գտնել։

Օրինակ, նույն Գյումրիում կար մի եկեղեցի, որը դրված էր փողոցի շարքային կառուցապատման մեջ, կողք-կողքի` բնակելի գեղեցիկ տներին։ Փայլուն քաղաքաշինական մոտեցում։ Գիտե՞ք ինչ եղավ։ Մեջը բոմժեր էին ապրում, մինչև անցյալ տարի վերջին կանգուն պատը փլուզվեց…

Եկեք վերակառուցենք։
Եկեք Երևանում էլ նման տեղեր հայթհայթենք։ Ինչո՞ւ ամբողջ Հյուսիսային պողոտայի ընթացքում չէր կարելի եկեղեցի կառուցել, փողն էլ կար, տեղն էլ։ Իսկ  ևս մեկ կինոթատրո՞ն։

Գիտե՞ք, շատ ավելի ուժեղ դաստիարակչական ազդեցություն կլիներ, եթե մի մեծ հուշատախտակ կպցնեինք կինո «Մոսկվայի» պատին, որին գրված կլիներ. «Այստեղ եկեղեցի կար, կուրացած և անխելք մարդիկ քանդեցին, Աստված ների նրանց արարքը»։

- Նախաձեռնող խումբը գնալով ծավալվում է: Այն իհարկե չպետք է դիտվի հակաեկեղեցական. Հայ մարդը եկեղեցուն ու բանակին իր Հայրենիքի նման է վերաբերում: Հա՞:
Ու վերջին հարցը միացնեմ` ի՞նչ եք անում և ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ես անձամբ բացարձակ հակաեկեղեցական տրամադրություններ չունեմ ու դա ծիծաղելի մեղադրանք եմ համարում։

- Կներեք. Ես գուցե առաջ վազեցի ու ճիշտ չարտահայտվեցի. Ես էլ չեմ հանդիպել այդպիսի բացարձակ մեղադրանքների դեռ, բայց չէի էլ ուզենա հանդիպել: Հարցս կանխարգելող համարեք:
- Լավ… Ես համոզված եմ, որ մեր եկեղեցին, ի տարբերություն շատ ուրիշների, միշտ հենարան է եղել թե արվեստներին, թե մշակույթին ընդհանրապես։ Եվ` հակառակը. մեր լավագույն ուղեղներն ու տաղանդները իրենց լուման են ներդրել եկեղեցաշինության մեջ, ու դրա շնորհիվ մենք աշխարհին ենք տվել անգին գոհարներ, որոնք երբեք չեն եղել զուտ ֆունկցիոնալ տարածություններ: Եկեղեցիները մեծ և խորը իմաստ են պարունակել ամեն մի քարի և զուսպ նախշի մեջ։

Երևի բոլորն են զգացել մեր եկեղեցիների ազդեցությունը մարդու հոգևորի վրա. Եկեղեցում մարդն ու Աստված շփվում են երես առ երես։

Այժմ ժամանակն է ապացուցել, որ ժառանգն ենք մեր հանճարեղ նախնիների` կառուցող ենք և ոչ` ավիրող։

Ի՞նչ ենք անելու։ Դեռ չգիտեմ։ Գրելու ենք, խոսենք, համբերատար բացատրենք ու փորձենք հասցնել մարդկանց մեր միտքերն ու տագնապը։

Մի բան էլ ասեմ. Մարդության պատմության մեջ երիտասարդությունը միշտ եղել է ավելի ծայրահեղ, թարմ ու հեղափոխական, և նրա, միգուցե երբեմն վտանգավոր, բայց ջահել և դեպի նորը ուղղված էներգիան ուղղորդվել է խոհեմ և փորձառու ավագների կողմից։ Բայց մեր մոտ կարծես ամեն ինչ գլխի վրա է շուռ եկել։ Մեր նախաձեռնության մասնակիցների մեծամասնությունը՝ երիտասարդներ են, որոնք կարծես մեծերից լավ են հասկանում առողջ պահպանողականության իմաստը՝ հարազատ քաղաքին վերաբերմունքում։

Ըստ երևույթին, ինչքան էլ փնովեն, նոր սերնդում կան բավականին կրթված և գիտակից մարդիկ: Շատ ավելի, քան պաշտոնավոր աթոռներին նստածների շարքերում։ Հակառակը լիներ…

Նախորդող նորություն` Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}