Գ. Հարությունյան. Սիրիական խնդիրը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Սիրիայում ոչ թե իշխանության և ընդդիմության պայքար, այլ իրական, բազմաբևեռ պատերազմ է գնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Հիբրիտային պատերազմ է, ոչ թե քաղաքացիական: Կանոնավոր զորքեր են մասնակցում Սիրիայի կողմից, ահաբեկչական խմբավորումներ, մյուս կողմից էլ կանոնավոր զորքեր՝ Թուրքիայից»,- նկատեց նա:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ ավելի քան մեկ միլիոն զոհ է տվել այս պատերազմը, որի ընթացքում առավելապես քրիստոնեական բնակչությունն է տուժում, մի քանի անգամով նրանց թիվը կրճատվել է:
Մյուս կողմից էլ մշակութային ցեղասպանություն է գնում, արժեքների մեծ մասն ավիրվել, թալանվել է: Թուրքիան այստեղ ևս կողմ է, նշեց Գագիկ Հարությունյանն ու հավելեց, որ այդ ամենը Թուրքիայի տարածք են տեղափոխվում և վաճառվում:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի բնորոշմամբ, սիրիական խնդիրը սպառնում է Հայաստանի անվտանգությանը:
«Պետական առումով անվտանգությանը սպառնալիք է այն, որ մասնակցում են թուրքերն ու ադրբեջանցիները: Նրանք այնտեղ վարժանք են անցնում: Մեր ոչ բարեկամ երկրների գործողություններին մենք պետք է շատ ուշադիր լինենք: Երկրորդ, այդ գործընթացներն ուղղակի սպառնալիք են հայության գոյությանը: Այդ հատվածում արևմտահայ քաղաքակրթական մշակույթի կրողներն էին, որ տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից հետո, հիմա նրանք տուժում են, հեռանում, դատարկվում է գաղութը»,- ասաց նա:
Այս ամենը նա համարում է ցեղասպանության շարունակություն հայության առումով, և ընդհանրապես դասական ցեղասպանություն մյուս ազգերի դեմ:
Անդրադառնալով վերջին օրերի լարվածությանը, Գագիկ Հարությունյանը նշեց, որ հայկական հատուկ շեշտադրում կա, քանի որ թուրքական կողմն անմիջական մասնակցում է դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան