![](https://panorama.am/news_images/78/233028_1/f55c50559b77a0_55c50559b7b82.thumb.jpg)
ՊԲ-ն դիվերսիայից մանրամասներ է հայտնել ու ներկայացրել առգրավված զինատեսակները
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: Այսպիսի հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, ըստ աղբյուրի, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:
Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:
Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:
Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասինանհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Նշված գործողությունների ընթացքում պաշտպանության բանակը տվել է 1 զոհ,երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Նախորդող՝
ՀՀ ՊՆ-ն` ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի լարվածության մասի
ԱՄՆ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ և նախագահներին կոչ է անում հանդիպել
Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն գործողության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
ՊԲ-ն հրապարակել է առգրավված իրեղեն ապացույցների լուսանկարները
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
![Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան](https://panorama.am/video_images/17/49520_1/391891e1_4702_497c_b299_a1ae9a7e7a6b.thumb.jpg)
Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան
![Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/49522_1/f667153f665eee_667153f665f2e.jpg)
![Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49501_1/f667011c804748_667011c804788.jpg)
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)