Մի քանի մարզերում գիշերը գրանցվել է 0-ից ցածր ջերմաստիճան
Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում այս գիշեր գրանցվել է մինչև -2 աստիճան ցուրտ: Առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի կնվազի: Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն, նոյեմբերի երեքին այս մարզերում գիշերը կգրանցվի մինչև -4 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 30-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-3-ին սպասվում է անձրև:
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +15 +17 աստիճան տաքություն: