Հանրահավաք-երթը մեկնարկեց. ՀԱԿ-ին կմիանան «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն
Ազատության հրապարակից մեկնարկեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնած հանրահավաք-երթը` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: ՀԱԿ-ի կազմակերպած երթին միանալու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները և «Ժառանգությունը»:
Ներկա չեն լինի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ կմիանա երթին:
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով կշարժվեն դեպի Ամիրյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակ, իսկ հետո Նալբանդյան, Թումանյան փողոցներով կվերադառնան Ազատության հրապարակ:
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան