Աշխատավարձերի մասին նոր օրինագիծը չի խթանում, չի ոգևորում դատավորներին. Դատավորը` վիճահարույց օրինագծի մասին (տեսանյութ)

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին վիճահարույց օրինագիծը, որը առաջին ընթերցմամբ քննարկվել է և հաջորդ քառօրյայում հավանաբար կընդունվի, անհանգստացրել է Հայաստանի դատավորներին:

Հիշեցնենք` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և հարակից ներկայացված օրինագծերի փաթեթով ներդրվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքներով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով:

Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝ 18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15: Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը այդ սանդղակում ևս 15 է, ավելի բարձր, քան ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Պատգամավորներինը և փոխնախարարներինը` 10: Վերաքննիչ դատարանի դատավորի գործակիցը 11.50, իսկ ահա ընդհանուր իրավասության դատարանի դատավորների գործակիցը 10 է:` Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25:

Կառավարությունը նոր օրինագիծը ներկայացնելու հետ մեկտեղ, ներկայացրել է նաև ՀՀ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դատավորների կարծիքով, վտանգում է դատավորին այդքան անհրաժեշտ անկախությունը: Հայաստանի Դատավորների միության խորհուրդը, որը կազմված տարբեր դատարանների 15 նախագահներից ու դատավորներից, կառավարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ ու ներկայացրել առաջարկություններ: 

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկած նախագիծը սահմանում է, որ դատավորների հավելավճարները չեն կարող աճել 30 տոկոսից ավել: Միևնույն ժամանակ, օրինագիծը նախատեսում է, որ եթե աշխատավարձերն ավելի բարձր են, քան համապատասխան հաշվարկներով ստացվող աշխատավարձը, ապա այն պահպանվում է, սակայն աճը կասեցվում է: 

Այսինքն, ինչպես հստակեցնում է Արսեն Մկրտչյանը, եթե գործող օրենքի համաձայն, այսօր 7 տարվա ստաժ ունեցող դատավորը ստանում է 20 տոկոս հավելավճար, նախագծի դեպքում, կստանա 14 տոկոս հավելավճար և հետագա աճերը կկանխվեն, եթե 11 տարվա ստաժ ունեցողն այսօր ստանում է 40 տոկոս հավելավճար, իսկ նախագծի դեպքում կստանա 22 տոկոս հավելավճար, եթե 14 տարվա ստաժ ունեցողն այսօր ստանում է 55 տոկոս հավելավճար, իսկ օրինագծի ընդունման դեպքում կստանա 28 տոկոս և կկանգնի նրա՝ հավելավճար ստանալու իրավունքը արդեն հաջորդող տարվանից:

Սա ուղղակիորեն հակասում է ՀՀ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ընդունված դատական օրենսգրքի 75 հոդվածի դրույթներին, որոնք սահմանում են դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները: «75 հոդվածը հստակ սահմանում է, որ առաջին 5 տարիների ընթացքում դատավորին տրվում է աշխատավարձի նկատմամբ հավելավճար յուրաքանչյուր տարի 2 տոկոս` ընդհանուր տաս տոկոս, և հաջորդող վեց ու մյուս տարիների համար դատավորին տրվում է հինգական տոկոս հավելավճար: Բայց ամենակարևորը, որ 75 հոդվածը ամրագրել էր, դա 3-րդ մասում է շարադրված, որը նորմ-երաշխիք է, որի համաձայն, դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում», -բացատրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորը:

Կառավարությունը սակայն, ելքը գտել է և օրենսդիրին առաջարկել է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ հոդվածի կարգավորումները, այսինքն` օրենսդրական առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը կտրում է դատավորների աշխատավարձի նկատմամբ հետագա հավելավճարները: Մինչդեռ, ըստ Մկրտչյանի, դա միջազգային տարբեր փաստաթղթերի, մանսավորապես, ՄԱԿ-ի կողմից ընդունված Դատական մարմինների անկախությանը վերաբերող հիմնարար սկզբունքներ, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» խարտիա, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված Դատավորների անկախության, արդյունավետության և պարտականությունների մասին թիվ (2010)12 հանձնարարականի կոպիտ խախտում է:


«Այդ փաստաթղթերում նշված է՝ հատուկ իրավական նորմեր պետք է ներդրվեն, որպես ուղղակիորեն դատավորներին ուղղված աշխատավարձի նվազեցումից պաշտպանություն: Այդ նորմերը օրենսդիրը ներդրել է և այս նորմի ուժով այսօր իրավական որոշակիության դաշտում է գտնվում դատավորը և իրավական որոշակիությունը այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր աշխատավարձը և իր նկատմամբ հաշվեգրվող հավելավճարները չեն փոփոխվի: Հետևաբար, Դատավորների միության խորհուրդը գտել է, որ ներկա կարգավորումները եթե օրենսդիրը որոշել է նոր հայեցողություն կիրառել, նոր կանոններ սահմանել չեն կարող տարածվել պաշտոնավարող դատավորների նկատմամբ», -հստակեցրեց դատավոր Մկրտչյանը:

Մեր զրուցակիցը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն, ներկայումս 0-5 տարվա ստաժ ունեցող դատավորների քանակը 74-ն է, 6-10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորները 27-ն են (6-րդ տարում սկսում են ստանալ 5 տոկոս հավելավճարը), 11-15 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները` 68-ն են, իսկ 16-ից բարձր աշխատանքային ստաժ ունեցողների քանակը 61-ն է: Պարոն Մկրտչյանի եզրակացությամբ, շուրջ 156 դատավոր իրավական որոշակիություն է զգում` 5 տոկոս հավելավճարի տերն է ու ստանում է այդ գումարը:

«ՄԻԵԴ նախադեպային իրավունքի մեկնաբանության համաձայն, օրինական ակնկալիքը համարվում է սեփականության իրավունք: Այսինքն, բոլոր այն դատավորները, որոնք պաշտոնավարում են ունեն օրինական ակնկալիք նաև այդ 5 տոկոսի նկատմամբ, որոնք դեռևս չեն ստանում: Իսկ մյուս դատավորները արդեն ստանում են այդ հավելավճարը, և դա նրանց սեփականությունն է: Օրենքի նախագիծը ուղղակիորեն միջամտում դատավորների սեփականության իրավունքին՝ աշխատավարձին և վատթարացնող նորմ է», -ավելացրեց դատավորը` ընդգծելով, որ Դատավորների խորհուրդը կառավարությանը և Ազգային ժողովին առաջարկել է, որպեսզի օրենքով հատուկ նախատեսվի, որ օրենքի կարգավորումները հավելավճարի նվազեցման մասով չեն տարածվում պաշտոնավարող դատավորների վրա:

Մեր հարցին, թե ի՞նչ ռիսկերի առաջ է կանգնում դատավորը այս օրինագծի ընդունմամբ, Մկրտչյանն ի պատասխան ասաց, որ դատավորների իրավական որոշակիությունն է վերանում ու ավելի պատկերավոր լինելու համար ասաց. «11 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորի աշխատավարձը ավելանում է միայն 24 հազար դրամով, այն դեպքում, երբ կասեցվում է նրա 5 տոկոս հավելավճար ստանալու իրավունքը, 14 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորի աշխատավարձը պակասեցվում է 24 հազար դրամով, այսինքն՝ այսօրվա նրա ստացած աշխատավարձը չի նվազի, բայց աճը կկանգնի: Ի դեպ, 11-14 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորները այն դատավորներն են, որոնք Սահմանադրության ուժով մինչև 65 տարին պաշտոնավարելը դեռևս ունեն 10-15 տարի: Ի՞նչ ռիսկերի ենք գնում և ինչպիսի՞ հետևանքներ կառաջացնի այն դատավորների դեպքում, որոնք կգտնվեն իրավական որոշակիությունից դուրս՝ չունենալով աշխատավարձի աճ և ինչպես պետք է խրախուսվի նրանց աշխատանքային նախաձեռնողականությունը, դա թերևս թող մնա իրավասու գնահատողներին»:

Դիտարկմանը, թե կառավարությունը հարվածում է դատավորի գրպանին, Արսեն Մկրտչյանը համաձայնեց ու հավելեց. «Այո, հարված է դատավորի ուղիղ կենսական հարցերին: Մինչդեռ դատավորը, որպես իրավունքի մեկնաբանող, պետք է խթանեն նրա վիճակը, ինչպես նաև սոցիալական վիճակը, որ նա սկսի ազատորեն մտածել: Մենք մեր օրենսդրությունով ամեն ինչ պետք է անենք, որ դատավորը ազատ մտածի, ազատ խոսի, մի երկու բան ավել ասի: Պետք է ոգևորենք դատավորին: Գործատուները միշտ խթանիչներ են օգտագործում, իսկ դատավորների դեպքում չկան խթանիչներ: Ավելին, բոլոր այն խթանիչները, որոնք օրենքով գրված են, վերանում են, և այսօր գործատուն՝ Հայաստանի Հանրապետությունը, կարող է ասել, որ քո խթանիչը` նախկինում քո ստացած հավելավճարը էլ չի լինելու: Դատավորների իրավունքները պետք է պաշտպանվեն: Դատավորն է իրավունքը զարգացնողը: դատավորն է, որ կյանքի զարգացում է ապահովում: Դատավորին պետք է խթանել, ոգևորել, որ նա ազատ խոսի»:

Մյուս հարցին, թե ինչո՞ւ է Դատավորների միությունը արձագանքում այդքան ուշ, երբ օրինագիծը արդեն ներկայացված է ու քննարկվում է Ազգային ժողովում, Մկրտչյանն ասաց, որ իրենք նախագծի մասին իմացել են ԱԺ պաշտոնական կայքէջից: Մինչ այդ, ըստ դատավորի, իրենց ոչ մեկ տեղյակ չի պահել և իրենց հետ ոչ մեկ չի քննարկել իրենց առնչվող օրինագիծը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}