Սամվել Արաբաջյան. ՀԾԿՀ հայտարարած մրցույթը կապ չունի ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի հետ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում Հանձնաժողովին «էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» առաջարկ ներկայացնելու մասին որոշում է ընդունել: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀԾԿՀ նախագահի տեղակալ Սամվել Արաբաջյանը, որոշմամբ նախատեսված խորհրդատվությունը կապ չունի Հայաստանի էլեկտրական ցանցերում անցկացվելիք աուդիտի հետ, այլ առհասարակ էներգետիկայի ոլորտում վերլուծություն իրականացնելու և Հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու խնդիր է լուծում:

«Սա զուգահեռ գործընթաց է»,- մեզ հետ զրույցում նշեց Սամվել Արաբաջյանը:

Այսօր ընդունված որոշումն, ըստ էության մրցույթի հրավեր է, որի հաղթողից ՀԾԿՀ-ն ակնկալում է, որ կիրականացնի համապարփակ խորհրդատվություն: Մասնավորապես, խորհրդատվություն իրականացնողները կպատասխանեն ոչ միայն հունիսի 27-ին երկրի ղեկավարի հնչեցրած կոնկրետ հարցադրումներին
(ա) որքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը,
բ) ինչ հետևանքներ կունենար այդ գործողությունը չձեռնարկելը),
այլև կվերլուծեն Հայաստանում առկա էներգետիկ շուկայի (արտադրության, հաղորդման և բաշխման) և սակագների կառուցվածքը, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանում ցածր ու մատչելի սակագների դրույքաչափերի ապահովման հնարավորությունները:

Նկատի ունենալով, որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել է 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ հանրային քննարկումները, ՀԾԿՀ-ում ակնկալում են, որ մինչ դրանց ավարտը խորհրդատվությունը հնարավորություն կտա որոշ հարցերի պատասխաններ գտնել և կիրառել ավելի կարճ ժամանակահատվածի համար։

Ինչպես տեղեկացրեց Սամվել Արաբաջյանը, խորհրդատվությունն իրականացվելու է երեք փուլով:

Առաջին փուլում մրցույթի հաղթողը կիրականացնի շուկայի կառուցվածքի վերլուծություն և վեր կհանի խնդիրները: Որոշման նախագծում այս փուլի համար նախատեսված է 6-7 շաբաթ: Այս ընթացքում, ըստ որոշման, պետք է իրականացվի՝ «Էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչ սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում»:

Երկրորդ փուլում խորհրդատվության հեղինակները պետք է ներկայացնեն սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծություն: Որոշմամբ նախատեսված 7-8 շաբաթների ընթացքում մրցույթի հաղթողը, հաշվի առնելով, ՀԾԿՀ ինստիտուցիոնալ կառուցվածքն ու կարողությունները, պետք է ներկայացնի՝ «Սակագների նվազեցման որոշ տարբերակների խորքային դիտարկումը (օրինակ՝ համակարգում տեխնիկական և առևտրային կորուստների մանրամասն վերլուծությունը, սակագների տարբերակված դրույքաչափերի առավել լայն կիրառումը և այլն)՝ համեմատելով միջազգային և տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը և առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ»:

Աշխատանքների երրորդ փուլում, մրցույթի հաղթողը տրամադրելու է խորհրդատվություն երկարաժամկետ ռազմավարական զարգացման համար:

«Հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ հանրային քննարկումների զարգացումը և այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը՝ հետագա քննարկման շրջանակներում կարող է արդյունքների ամբողջացման շուրջ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալ, ինչը կքննարկվի 2–րդ փուլից հետո»,- նշված է այսօր ընդունված որոշման մեջ:

Նախատեսվում է, որ երրորդ փուլի աշխատանքները կտևեն 6-8 շաբաթ:

Ինչպես նշված է որոշման մեջ, պոտենցիալ խորհրդատուները մրցույթին մասնակցելու համար ՀԾԿՀ-ին պետք է ներկայացնեն՝
1) յուրաքանչյուր փուլի առաջադրանքի ներքո մեթոդոլոգիայի, աշխատանքների և գործողությունների հաջորդականության մանրամասն նկարագրություն,
2) յուրաքանչյուր փուլի աշխատանքների արդյունքների նկարագրություն.
3) գնային առաջարկ և խորհրդատվության մատուցման ժամկետները.
4) առանցքային փորձագետների և նրանց ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվություն.
5) աշխարհում և ԱՊՀ տարածաշրջանում նմանատիպ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվություն.
6) Հայաստանում նմանատիպ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է):

Մեզ հետ զրույցում Սամվել Արաբաջյանը տեղեկացրեց, որ արդեն այսօր մրցույթի հրավերը կուղարկվի ոլորտում առաջատար համարվող ընկերություններին և պոտենցիալ մասնակիցներին կտրամադրվի 10 օր ժամանակ: Հանձնաժողովը խիստ կարևորում է խորհրդատվության իրականացման ժամկետը և նախատեսում է, որ մրցույթում հաղթողն աշխատանքները սկսելու է մինչև օգոստոսի 10-ի շաբաթը:

Կապված հաղթողին որոշելու մեթոդաբանության հետ, ապա ՀԾԿՀ նախագահի տեղակալը հայտնեց, որ նախապատվությունը կտրվի գնային առավել մատչելի առաջարկին: Նրա խոսքով՝ այսկերպ Հանձնաժողովը միջազգային հեղինակավոր խորհրդատույից ակնկալում է առաջարկներ, որոնք կօգնեն Հանձնաժողովին՝ առավել արդյունավետ և օպտիմալ լուծել իր առջև դրված խնդիրները:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում նախատեսված միջազգային աուդիտին, Սամվել Արաբաջյանը տեղեկացրեց, որ դա իրենց լիազորությունների տիրույթում չէ, և ինքը տեղյակ չէ, թե ինչ փուլում է գործընթացը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}