Սերժ Սարգսյան. Արցախի հարցում Թուրքիան ասելիք ու անելիք չունի

12:18 29/04/2012 » Քաղաքական

Սերժ Սարգսյան. Արցախի հարցում Թուրքիան ասելիք ու անելիք չունի

Արթիկում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհված արթիկցիների հիշատակը հավերժացնող հուշահամալրիրին:

Այնուհետև մասնակցեց Արթիկի հրապարակում մեկնարկած ՀՀԿ հանրահավաքին։

ՀՀԿ ղեկավարը հանրահավաքում ունեցած իր ելույթում հիմնականում անդրադարձավ հայ թուրքական հարաբերություններին. «Դուք ապրում ենք մի երկրի հարևանությամբ, որն անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որը միջոցներ չի խնայում խտրականության հարցում, որտեղ մերժվում է Ցեղասպանության փաստը և կեղծվում սեփական պատմությունը, ուր այսօր էլ շարունակվում է այդ քաղաքականությունը։ Հավերժ հնարավոր չէ ուրանալ։ Մի օր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանության փաստը և որքան շուտ, այնքան շուտ կդասվի քաղաքակիրթ երկրների թվին։ Մենք մերժում ենք նրանց մեծամիտ և գոռոզ պահպվածքը, նրանց թելադրանքի, պարտադրանքի ու նախապայմանների լեզուն։ Մենք ասում ենք՝ համագործակցենք քաղաքակիրթ պայմաններում։ Մենք ասել ենք, որ Արցախի հարցում Թուրքիան ասելիք ու անելիք չունի։ Հանցագործության զղջմանը մենք պատրաստ ենք համարժեք քայլերով արձագանքել», ասաց Ս. Սարգսյանը։

Երկրի ղեկավարի խոսքով` թուրքական պաշտոնյաների այն հայտարարությունների մասին, թե հայ թուրքական արձանագրությունների ստորագրումը վաղաժամ էր, ոչ լուրջ նախապատրաստված, իսկ պատմական հանձնաժողովի ստեղծումը՝ անհրաժեշտություն` նույնիսկ կոպեկի արժեք չունի:

«Մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ Թուրքիայի ցանկացած քայլին։ Ինչպես ասաց ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը՝ գնդակը թուրքական դաշտում է»։

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին, Ս. Սարգսյանը նշեց, որ հաջողությունների պետք է հասնել միասնաբար, որ բոլոր ոլորտներում պետք է բարձր նշաձող դնել, հավատով լցվել ապագայի նկատմամբ, քանի որ առանց հավատի հնարավոր չէ բարձր նշաձողը հաղթահարել։
 

Նախորդող նորություն`
Սերժ Սարգսյան. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատելու

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց