Հասարակություն 11:05 19/10/2012

ՀՕՖ-ում ատկատներ չկա՞ն. Սոցապ նախարարությունը միջնորդել է սոցիալապես ապահով ուսանողի ուսման վարձի համար

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայ Օգնության ֆոնդի կողմից Հայաստանում իրականացվող կրթական մի քանի ծրագրերից 200-ից ավելի ուսանող է օգտվում: Ծրագրերը մի քանիսն են` «Մաթևոսյան կրթավճար», «Ժիրայր Նիշանյան կրթավճար», «Էսթեր Աճեմյան կրթավճար», «Գուլամիրյան կրթավճար»: Վերջինը բացառապես մանկատների երեխաների համար է նախատեսված:

ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով տարբեր անուններով կրթավճարների բաշխման քաղաքականությունը, ասաց, որ դրանք ուղղված են բացառապես սոցիալապես անապահով շերտի երեխաների կրթական ծախսերը հոգալուն:

Վերևում նշված տարբեր անուններով կրթավճարների մասին տեղեկություն-հայտարարությունները քննությունների ժամանակ փակցվում են բուհերի պատերին, իսկ դիմողները անթիվ անհամար են լինում: Սակայն նրանցից ընտրվում են քչերը: Կարապետյանն ասում է, որ ՀՕՖ-ի հատուկ հանձնաժողովի անդամները չեն զլանում, այցելում են մրցույթի մասնակցած, այսինքն` ուսման վարձ ստանալու համար դիմում գրած երեխաների տներ, ստուգում` ինչպես են ապրում մարդիկ, արժե՞ ուսման վարձը փոխանցել, թե՞ ոչ: 

ՀՕՖ-ի տարբեր կրթաթոշակներն օգնում են միայն ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հայ լրագրության ֆակուլտետի, Գավառի պետական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներին:

Այլ բուհերի ուսանողների համար ՀՕՖ-ը իր կրթաթոշակների շրջանակներում գումարներ չի տրամադրում կամ տրամադրում է, երբ տվյալ ընտանիքը խիստ կարիքի մեջ է ու երեխան մեծ ցանկություն ունի ուսում ստանալու:

Panorama.am-ին խիստ հավաստի աղբյուրից հայտնի է դարձել, որ Սլավոնական համալսարանի ուսանողներից  1992 թ. ծնված Մ-ի  (ուսանողի անուն ազգանունը կրճատվել է  panorama.am-ի խմբագրի միջնորդությամբ, ընթերցողի ուշադրությունը բուն խնդրի վրա սևեռված թողնելու նպատակով) ուսման վարձը վճարելու համար Հայ Օգնության ֆոնդից սոցիալական աջակցություն ստանալու համար միջնորդել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մեզ հետ զրույցում դա հաստատեց նաև ՀՕՖ-ի ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը: «Հիմա ես չեմ կարող ասել, թե դիմումի հետ կապված ինչ է որոշվել, բայց սոցապնախարարությունը մեզ նամակ է գրել, որ երեխայի ուսման վարձը վճարելու համար գումար փոխանցվի», -նշեց Կարապետյանը:


Հարցին, թե դիմումի մեջ հիմնավորում են, որ երեխան սոցիալապես անապահո՞վ է, Կարապետյանը պատասխանեց. «Այո, նշված է, որ սոցիալապես անապահով են»:

Մեզ չէր հետաքրքրի այս մասնավոր դեպքը, եթե այն չառնչվեր Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: 

Բանն այն է, որ ուսանողուհին, որի մասին նշվել է սոցապ նախարարության միջնորդագիր-նամակում, 1985-1990 թվականների սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն և այժմ սոցապ նախարարի խորհրդական Նարինե Բալայանի թոռնուհին է: Նրանք ապրում են Երևանի հենց կենտրոնում (Պուշկին փողոց), ապրում են բավականին ապահով ու շատ գեղեցիկ կահավորված բնակարանում և բնականաբար, սոցիալական անապահովության խնդիր չեն կարող ունենալ:

Ի դեպ, պարոն Կարապետյանը շատ վրդովվեց, երբ սկսեցինք հետաքրքրվել այդ մասնավոր դիմումի մասին. «Դուք, բավականին վատ դեր եք խաղում, այսինքն, դուք 290 ուսանողի կրթավճարով հետաքրքրված չեք…ես ձեր այցի նպատակը հենց նոր հասկացա, ձեր դեմքը բացահայտվեց: Դուք շատ վատ լրագրող եք»: Նա մեղադրեց մեզ, որ մենք չենք հետաքրքրվում մյուս ուսանողներով ու նրանց սոցիալական վիճակով և չենք նկատում «ՀՕՖ-ի բարի գործերը»:

Պարոն Կարապետյանից հետաքրքրվեցինք նաև` Հայ օգնության ֆոնդում, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում այս կամ այն ծրագրի ու բարեգործության համար, «ատկատներ» չկա՞ն: «Բացառվում է, նման բան բացառվում է», -պատասխանեց ՀՕՖ-ի ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}