Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա»-ն՝ օպերայի վերանորոգված բեմում
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ -Նովա» 3 գործողությամբ օպերան: 2012-2013 թ. բեմի վերանորոգումից և վերազինումից հետո օպերան առաջին անգամ է ներկայացվելու հանրությանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանը:
Նշենք, որ «Սայաթ -Նովա» օպերան առաջին անգամ ներկայացվել է Երևանում 1969 թվականին: Բեմադրիչը Վարդան Աճեմյանն է եղել: 40 տարվա ընդմիջումից հետո նոր բեմադրությամբ պրեմիերան կայացել է 2011թ.: Բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը, բեմադրող դիրիժոր` ՀՀ ժող. արտիստ Յուրի Դավթյան: Բեմի և հագուստի ձևավորումը կատարվել է Ա. Հարությունյանի թոռնուհին՝ նկարիչ Արաքսի Կուտչուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին