«Ազգային պատկերասրահ» փառատոնի փակումը՝ «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» համերգով
Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակման համերգը, որը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը:
Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ փակման արարողությանը շվեյցարաբնակ հայազգի դաշնակահարուհի Սոնա Շաբոյանի, համաշխարհային հռչակ վայելող թավջութակահարուհի Պի-Չի Չիենի, Սյուզի Երիցյանի (ջութակ), Շաղիկ Մարտիրոսյանի (ջութակ), Աննա Եսայանցի (ալտ), և Հասմիկ Վարդանյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն հայ և շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ կամերային կազմերի համար: Երեկոյի հատուկ հյուրն է հանրահայտ շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը:
Նշենք, որ «Ազգային Պատկերասրահ» փառատոնը մեկնարկել էր մայիսի 7-ին: Այն հայ ունկնդրին ներկայացավ 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի ընթացքում հնչեցին կամերային երաժշտության երկացանկի ամենատարբեր ստեղծագործություններ՝ գրված վոկալ, գործիքային, խմբերգային կազմերի, մենակատարների և կամերային անսամբլների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին