Ավարտվել է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնը
Կոմիտասի անվան կամերային ե ևաժշտության տանը նախօրեին կայացել է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը:
Համերգի ավարտին «Արս Լունգա» ՀԿ համահիմնադիր, Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի կոորդինատոր, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Նարեկացու անվան շքանշանով:
Համերգային ծրագրում հնչել են Վիեննական դասականների` Յ.Հայդնի, Վ.Ա.Մոցարտի, Լ. վան Բեթհովենի ստեղծագործությունները:
Արամ Թալալյանի (թավջութակ), Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր), Աննա Լանդաուերի (ԱՄՆ, ջութակ), Յանա Դարյանի (ալտ), Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամաբ:
Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնը իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արս Լունգա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Նախորդող հրապարակումներ`
Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնը Հայաստան կբերի սփյուռքահայ և օտարազգի արվեստագետների
Թալալյան եղբայրների անվան փառատոն. Բարեգործական համերգին ելույթ կունենան մրցույթների դափնեկիրներ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան