Գերմանաբնակ դաշնակահարուհի Աստղիկ Բեգլարյանը ելույթ է ունենալու Երևանում
Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Աստղիկ Բեգլարյանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նույն բեմահարթակում` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում հնչելու են Կոմիտասի, Բաբաջանյանի վոկալ և գործիքային ստեղծագործությունները, Մանվել Բեգլարյանի դաշնամուրային գործերը: Նույն բեմում են լինելու նաև սոպրանոներ Ցոլեր Կարագուլյանը և Արմինե Վարդանյանը:
Համերգը կայանալու է սեպտեմբերի 5-ին:
Աստղիկ Բեգլարյանը ծնվել է 1991 թ. Ֆրանկֆուրտում` Գերմանիա: Նա սովորել է Ֆրանկֆուրտի երաժշտական դպրոցում: Տարբեր մրցույթներում արժանացել է մի շարք մրցանակների: Այսօր էլ Ա. Բեգլարյանը բնակվում է Գերմանիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին