«Հովհաննես Չեքիջյանը մեծ նավ է՝ պատրաստ մեծ նավարկության». Շնորհանդես ԱԺ-ում
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Սերգեյ Առաքելյանի «Հովհաննես Չեքիջյան» գրքի շնորհանդեսը: Ազգային ժողովում ներկայացվող գիրքը հեղինակի 14-րդ մենագրությունն է՝ Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական 85-ամյակին ընդառաջ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում ենմ որ Հովհաննես Չեքիջյանի և գրքի մասին խոսեցին նրա ընկերները և արվեստի երկրպագուները: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը ներկայացրել է Չեքիջյանին՝ որպես հայրենիքին բույր ու գույն տվող արվեստագետի՝ նշելով. «Չեքիջյանը դարի ճակատը զարդարող անուներից մեկն է»:
Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել գրքի հրատարակմանն աջակցած մարդկանց՝ նշելով, որ հպարտանում է Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը լինելով և տարիներ շարունակ հիացմունքով է հետեւում նրա ղեկավարած երգչախմբի հաղթարշավին ամբողջ աշխարհում: Արվեստի գործիչներին նվիրված մենագրությունների հեղինակը պատմել է, թե երբ առաջարկ է ստացել գրելու այս մենագրությունը, հրաժարվել է: Ինչպես նշել է Սերգեյ Առաքելյանը.
«Հովհաննես Չեքիջյանը մեծ նավ է՝ պատրաստ մեծ նավարկության»: Այնուհետև համաձայնել է և ձեռնամուխ եղել մենագրության ստեղծմանը՝ օգտագործելով բազմավաստակ խմբավարի հարուստ արխիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին