«Ու՞ր է մեր արդիական մշակույթը». ճարտարապետը՝ եկեղեցաշինության մասին (տեսանյութ)
«Մենք առաջ չենք գնում, մենք անընդհատ կրկնում ենք հինը: Դա շատ մեծ ողբերգություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը:
Անդրադառնալով եկեղեցաշինությանը՝ ճարտարապետը նշեց. «Թող սարքեն, բայց ոչ այդպես, կրկնում են 16-17-րդ դարերի եկեղեցիներին: Ու՞ր է մեր արդիական մշակույթը»:
Նրա խոսքերով խաչքարերը նույնպես պետք է ժամանակակից ոգի ունենան:
Հանդիպմանը ներկա քանդակագործ Լևոն Վարդանյանը, չհամաձայնվելով նրա հետ՝ նշեց, որ խաչքարն ունիկալ է՝ իր փիլիսոփայությամբ և մոտեցմամբ. «Ես չեմ գտնում, որ կրկնում են: Հայկական եկեղեցին իր ծավալատարածական առումներով դարձել է սիմվոլ և դրա մեջ ինչքան էլ ցանկանան նորություններ մտցնել, չի ստացվելու»:
Բանախոսների բանավեճը և համեմատությունները եվրոպական ճարտարապետության հետ մանրամասն՝ տեսանյությում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին