Մարտի 11-ին կարձանագրվի, որ Հայաստանը սկսում է մշակել ՄՄ-ը միանալու պայմանագիրը. փոխնախարար
Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու համար ստեղծված աշխատանքային խումբը հետևում է այն բոլոր միջոցառումներին, որոնք սահմանված են «Ճանապարհային քարտեզով»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը` հավելելով, որ փետրվարի 27-ին տեղի է ունեցել հերթական նիստ, որի շրջանակներում քննարկվել են «ճանապարհային քարտեզի» հետ կապված խնդիրներ:
Ըստ Կ.Մինասյանի` Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների մոտ 50 տոկոսը իրականացվել են:
«Այսօր հստակ կարող ենք ասել, որ վերջին երկու ամիսներին Հայաստանի կողմից իրականացվել է 70-ից ավելի միջոցառում: Միջոցառումները իրականացվել են ԵՏՀ-ի և այլ երկրների հետ համատեղ, և բազմաթիվ այցելությունների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ Հայաստանի տարբեր ոլորտներում: Արդյունքում` կազմվել է արձանագրություն այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի մաքսային դաշտն ու մնացած ոլորտները»,- ասաց փոխանախարարը:
Նա նաև հավելեց, որ արձանագրությունը ներկայացվել է ԵՏՀ-ին, որում նշված է, որ բոլոր աշխատանքները կատարվում են սահմանված ժամկետում և Հայաստանն ունի դրական արդյունքներ: Բայց այդ` արձանագրվել է, որ մինչև մարտի վերջ պետք է ավարտվեն համատեղ կոնսուլտացիաները այն բոլոր հարցերով, որոնք դեռևս պարզաբանված չեն:
Ըստ Կ.Մինասյանի` ԵՏՀ-ին է ներկայացվել երկու որոշում, որոնցից մեկը կքննարկվի մարտի 4-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում: Մանսավորապես, փոխվարչապետերի մակարդակով քննարկվելու է ՄՄ-ը Հայաստանի միանալու վերաբերյալ հարցը, այսինքն` «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցը:Իսկ մարտի 11-ին` նախագահների մակարդակով Գերագույն եվրասիական խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի երկրորդ որոշումը:
«Եւ առաջին անգամ այդ որոշման մեջ կարձանագրվի, որ Հայաստանը սկսում է մշակել ՄՄ-ը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը»,- ընդգծեց Կ.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան