Կասեցվում է Կարբի և Օհանավան գյուղերի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները
«ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը հայտարարություն է տարածել` Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցման հետ կապված:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ:
Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու:
Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ:
«ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ»:
Նախորդիվ`
Փոխվարչապետ. Մինչև վերջնական որոշումի կայացումը շինաշխատանքներ չեն կատարվի
Փոխվարչապետը եկավ գյուղացիների հետ հանդիպման
Գյուղացիները բացում են ճանապարհն ու սպասում փոխվարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր