Ռոբերտ Դերձյան. Թեղուտի հանքավայրի շահագործումը մինիմալ վնաս է հասցնում բնությանը
«Այս պահին ավարտին են մոտենում հանքաքարի արդյունահանման աշխատանքները:Մենք արդեն երկու աստիճանի վրա ունենք հանքաքարը բացված վիճակում և ավարտին է մոտենում ճանապարհի շինարարությունը բացահանքից դեպի հարստացուցիչ ֆաբրիկա»,-լրագրողներին ներկայացնելով Թեղուտի հանքավայրում իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը` ասաց «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի երկրաբանության և լեռնահանքային հարցերով տեղակալ Ռոբերտ Դերձյանը:
Նա նշեց, որ առաջիկա մեկ-երկու ամսում այն լիովին պատրաստ կլինի հանքաքար տալու լեռնահարստացուցիչ կոմբինատի ֆլոտացիոն ֆաբրիկային:
Ռ.Դերձյանի խոսքերով, Թեղուտի հանքավայրի շահագործման երկու փուլ է նախատեսված: Առաջին փուլով, նախատեսվում է 240 միլիոն տոննա լեռնային զանգվածի տեղաշարժ, որից 95 միլիոն տոննան հանքաքար է, իսկ մնացած 60%-ը՝դատարկ ապառներ են:
«Լեռնահանքային արդյունաբերությունը իհարկե ազդում է շրջակա միջավայրի վրա, սակայն մեր կողմից արվում է առավելագույնը՝ վնասները մինիմալին հասցնելու համար»,-նշեց Ռ.Դերձյանը:
Նա նշեց, որ իրենք Հյուսիսային Հայաստանում իրականացնում են ծառատնկման գործընթաց և ամեն մի հեկտար հատված անտառի փոխարեն նախապես տնկվում է 2 հեկտար անտառ:
«Այսօր Թեղուտում օգտագործվում են ժամանակից, նորագույն տեխնոլոգիաները»,-հավելեց Ռ.Դերձյանը:
Թեղուտի հանքավայրի շահագործման առաջին փուլում իրականացվել է մոտ 350 մլն դոլարի ներդրում: Ընկերության գործունեության արդյունքում տարեկան կարտադրվեն շուրջ 200 մլն դոլար արժողությամբ պղնձի և մոլիբդենի խտանյութեր:
Ընկերությունը ունի մոտ 1200 աշխատող, այդ թվում՝մոտ 150 աշխատող Թեղուտից, 230 աշխատող՝Շնողից, 430 աշխատող՝Ալավերդուց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին