ՊԵԿ-ը արձագանքել է պարտադիր կուտակային վճարների համար նախատեսված դաշտը անջատելու մասին տեղեկությանը
Panorama.am-ը Կառավարությանն առընթեր ՊԵԿ լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որի համաձայն մինչև այս շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար և եթե իրականությանը համապատասխանում է, ապա ե՞րբ է նախատեսվում այդ գործընթացը:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ լրատվական ծառայությունից պատասխանել են այսպես. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»:
Նշենք, որ մամուլում երեկ հրապարակվել էր այս տեղեկությունը` նշեոլվ, որ այդ լուրերը համառորեն տարածվում են: «Խնդիրին այն է, որ իրենց աշխատողներից պարտադիր կուտակային պահումները չկատարած գործատուները չեն կարողանում ամսական հաշվետվությունները ներկայացնել, քանի որ ՊԵԿ-ի ներդրած համակարգով այդ գումարները ավտոմատ հաշվարկվում և գործատուների կամքից անկախ լրացվում է համապատասխան դաշտում», -գրել էր թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ