Ըստ ԱՎԾ-ի` մեկ տարում բանջարեղենի գները նվազել են 24.0%-ով
2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 23.8%, ձվի՝ 3.8%, և մրգի՝ 3.5% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 23.8-0.3% գնանկում, իսկ 8-ում` 0.2-
1.6% գնաճ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 24.0%, իսկ 2014թ. հունիսի համեմատ` 23.8% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է սմբուկի` 62.6%, կանաչ պղպեղի` 51.6%, կանաչ լոբու՝ 48.6%, լոլիկի` 39.8%, կարտոֆիլի` 29.6% գնանկումով:
2014թ. հուլիսին հունիսի համեմատ կաղամբի գինը նվազել է 22.5%-ով, գազարինը` 20.5%-ով, գլուխ սոխինը`4.1%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, վարունգինը՝ 1.9%-ով, ճակնդեղինը`1.8%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.8% և կանաչ սոխի՝ 8.0% գնաճ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` մրգի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4% գնաճ: Ադամաթզի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.1%-ով, կիտրոնինը՝ 5.4%-ով, դեղձինը՝ 17.0%-ով,
սեխինը՝ 18.0%-ով, տանձինը՝ 21.5%-ով, խնձորինը՝ 40.9%-ով, բալինը՝ 41.5%-ով, ելակինը՝ 59.9%-ով, ծիրանինը՝ շուրջ 5 անգամ, իսկ նարնջի և ձմերուկի գները նվազել են համապատասխանաբար 13.1% և 6.5%-ով:
2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մրգի 3.5% գնանկում, ինչըհիմնականում պայմանավորվել է ձմերուկի` 60.7%, դեղձի` 52.5%, ծիրանի` 26.8%, տանձի` 13.5%, ադամաթզի` 3.6% գնանկումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է նարնջի` 1.0%, կիտրոնի՝ 5.7%, խնձորի 10.0%, բալի՝ 13.7%, ելակի՝ մոտ 2 անգամ գնաճ:
2014թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 16.3%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.7 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր