Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում ձվի գինը աճել է 4.8%-ով
Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 1.4%, ձվի՝ 4.8%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի՝ 5.9% գնաճով:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-5.9% գնաճ, երկուսում՝ 8.8-0.6% գնանկում, իսկ մյուս երկու ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014 թ. օգոստոսին 2013 թ . օգոստոսի համեմատ արձանագրվել է 10.0% գնանկում, իսկ 2014 թ. հուլիսի համեմատ` 5.9% գնաճ : Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 13.5%, կանաչ սոխի՝ 17.0%, վարունգի՝ 33.5%, կարտոֆիլի ` 38.7%, կանաչ լոբու՝ 39.8% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սմբուկի՝ 63.0%, կանաչ պղպեղի` 41.7%, լոլիկի` 32.4%, գազարի` 21.7%, սխտորի՝ 20.9%, գլուխ սոխի `10.2%, կաղամբի՝ 8.8%, ճակնդեղի `7.4%, սնկի՝ 3.3% գնանկում:
Ըստ ԱՎԾ-ի` մրգի ապրանքախմբում 2014թ. օգոստոսին 2013 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.1% գնաճ, իսկ 2014թ. հուլիսի համեմատ՝ 8.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սեխի՝ 55.3%, դեղձի` 41.6%, ելակի՝ 31.2%, ձմերուկի `28.7%, սալորի՝ 23.8%, խնձորի 21.1%, տանձի` 15.1% գնանկումով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է բալի՝ 1.1%, կիտրոնի՝ 7.4%, ծիրանի՝ 14.4%, նարնջի` 25.7% գնաճ:
Ձվի հանրապետական միջին գինը 2014 թ. օգոստոսին 2013 թ. օգոստոսի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ