Առաջին անհրաժեշտության ապրանքների`հացամթերքի, կաթնամքերքի գներն աճել են
2014 թ. օգոստոսին 2013 թ. օգոստոսի համեմատ ոչ ոգելից խմիչքի և հրուշակեղենի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 1.6% և 5.3%, իսկ 2014 թ . հուլիսի համեմատ՝ 0.9% և 1.4% գնաճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014 թ. օգոստոսին 2013 թ . օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2014 թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ (հիմնականում պայմանավորված կարագի 1.9% գնաճով):
2014 թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4%- ով, իսկ 2014 թ. հուլիսի համեմատ՝ 0.5%- ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 2.7%, տավարի մսի պահածոյի՝ 3.0% գնաճով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 6.4%, ոչխարի մսի՝ 2.0% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են
0.2-0.9%-ով, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2014 թ . օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև հացամթերքի, այլ մթերքի, ձկնամթերքի 0.1-0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ըստ ԱՎԾ-ի` գնաճ է արձանագրվել նաև կաթնամթերքի ապրանքախմբում: Այսպես, 2014թ. օգոստոսին 2013 թ. օգոստոսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.3% գնաճ, իսկ 2014 թ. հուլիսի համեմատ ` 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված «Լոռի» պանրատեսակի՝ 1.6% գնանկումով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ