Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 2.2% աճ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014 թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ, ինչը բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 4.3% հավելաճի արդյունք է (պայմանավորված 2014 թ. օգոստոսի 1-ից ՀՀ –ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 11.1%: Վերոհիշյալ ծառայությունը սպառողական զամբյուղում ունենալով 4.75% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է ՍԳԻ–ի ընդհանուր մակարդակի աճին 0.53 տոկոսային կետով:
2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.1%, բուժսպասարկման՝ 0.5%, հանգստի կազմակերպման՝ 1.0%, տրանսպորտի՝ 1.1% ( պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 2.2% հավելաճով ), հանրային սննդի ` 1.5% ծառայությունների սակագների հավելաճ :
Դրան զուգընթաց , կապի , իրավական ու բանկային ծառայությունների ոլորտներում արձանագրվել է սակագների 0.1% նվազում, իսկ կրթության համակարգի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ