Հայաստանում 2014-ին տնտեսական աճը կկազմի 3, իսկ 2015-ին` 3,5 տոկոս. ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները 2014-15թթ-ի համար անփոփոխ է թողել` չնայած այն բանին, որ Ռուսաստանի տնտեսության համար 2015թ-ին կանխատեսվում է 0,2% տնտեսական անկում: Ըստ գնահատականների` 2014թ-ին Հայաստանում ՀՆԱ-ն կաճի 3%-ով, իսկ 2015թ-ին` 3,5%-ով: Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասով նույն գնահատակններն էին տրվել նաև այս տարվա մայիսին հրապարակված զեկույցում, մինչդեռ նախորդում կանխատեսվում էր, որ Ռուսաստանը կունենա 0,6% տնտեսական աճ:
Սեպտեմբերի 18-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ չնայած արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրներում 2013թ-ին նկատվել է զգալի տնտեսական աճ, սակայն 2014թ-ին այդ աճը չնչին է լինելու` կապված մի շարք օբյեկտիվ խնդիրների հետ:
Ռուսաստանում ըստ կանխատեսումների` այս տարի տնտեսական աճը 0-ական է լինելու, իսկ Ուկրաինայում գրանցվելու է 9 տոկոս տնտեսական անկում: ՀՆԱ-ի նվազումն Ուկրաինայում 2015-ին կկազմի 3%` շնորհիվ ԱՄՀ-ի իրականացրած վարկային ծրագրերի:
Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում 2014թ-ին տնտեսական անկումը կկազմի 3,6%:
Կառույցի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արագ տեմպերով կրճատվում են նաև Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները և 2014թ-ի 1-ին քառորդի ցուցանիշը հավասարվել է 2009թ-ի ցուցանիշին: Դրամական փոխանցումները հիմանականում զգալի են եղել Ուզբեկստանում, Մոլդովայում և Հայաստանում:
Զեկույցում նաև նշվում է, որ Ռուսաստանի տնտեսությունից ամենաշատ կախում ունեցող երկրները Բելառուսը, Տաջիկստանը և Հայաստանն են, ընդ որում` Հայաստանը և Տաջիկստանը գլխավորապես կախված են դրամական տրանսֆերտներից, իսկ Բելառուսի կախվածությունը կիսով չափ պայմանավորված է Ռուսաստան կատարվող արտահանումից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին