ԱՄՆ դեսպան. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել Հայաստանին, պետք է ոչ թե չեկ դուրս գրի, այլ ներդրում կատարի
«Ես չեմ կարող որևէ ամերիկյան ընկերության բերել այստեղ, որ ներդրում անի: Հայաստանը պետք է հրապուրի ամերիկյան բիզնեսներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ամերիկացի գործարարների հետ հանդիպումների ժամանակ ասում եք, որ Հայաստանում ներդրումներ անեն:
Ըստ նրա, բիզնես սկսելու տեղեր շատ կան, բայց բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ կանխատեսլի է, թափանցիկ է գործարար միջավայրը, կանոնները հստակ են, գիտեն՝ դատարան դիմելու դեպքում ինչ կլինի: Դեսպանը նշեց, որ բիզնեսը ցանկանում է կանխատեսելիություն, իսկ երբ դա չի լինում, բիզնեսը զգուշավոր է դառնում:
«Իհարկե, կոչ եմ անում, խորհուրդ եմ տալիս ներդրումներ անել Հայաստանում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել Հայաստանին, պետք է ոչ թե չեք դուրս գրի, այլ ներդրում կատարի, որը կբերի աշխատատեղերի ստեղծման: Դա փոխադարձաբար շահավետ կլինի»,- ասաց Ջ. Հեֆերնը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում գործարար միջավայրը կատարյալ չէ, կան խնդիրներ, պետք է նոր գործ սկսելիս լինել զգուշավոր, գործընկեր ընտրելիս՝ նույնպես: Դեսպանի խոսքով, կառավարությունը քայլեր անում է այդ միջավայրը բարելավելու ուղղությամբ, առաջընթացը նկատելի է:
«Հայաստանում բիզնես սկսելը հեշտ է, բայց պետք է այնպես անել, որ արդեն գոյություն ունեցող բիզնեսները հաջողություններ ունենան»,- ասաց Ջ. Հեֆերնը:
Նախորդող հրապարակումներ՝
«Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայից Հայաստանն այս տարի հրավեր չի ստացել. Դեսպան
Ջոն Հեֆերնը՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության մասին
Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան
Դեսպան. Կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ձևաչափը լավագույնս կգործի հակամարտության կարգավորման գործընթացում
Ջոն Հեֆերնի ամենամեծ հուսախաբությունը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ