Հնարավոր է հունվարի վերջին կրկին նման տատանում լինի շուկայում. Թևան Պողոսյան
Գնաճ ունենալու ենք, ինչքան էլ կառավարությունը փորձի այն զսպել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Երբ ապրանքի գներն աճում են, հետո շատ դժվարությամբ են նվազում: Միշտ էլ այդպես է եղել: Սպասելիքներ և խոստումներ կան, որ կառավարությունն ու ԿԲ-ն տիրապետում են և կպատժվեն բոլորը»,-ասաց պատգամավորը:
Թ. Պողոսյանի կարծիքով,հնարավոր է հունվարի վերջին կրկին նման տատանում լինի շուկայում:
Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ շեշտեց, որ գնաճն ուներ տարբեր պատճառներ. «Անընդհատ իշխանությանն ու կառավարությանն ենք մեղադրում, բայց բազմաթիվ խանութների սեփականատերեր առանց հիմնավորումների գներ են բարձրացրել»:
Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այցը խանութներ հետևանքներ կունենա, իսկ ՏՄՊՊ-ն շատ ավելի խիստ վերահսկողություն պիտի սահմանի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին