Տնտեսություն 18:46 31/01/2015

Արևմտյան պատժամիջոցների հետևանքները Ռուսաստանում չեն թաքցնում

Ուկրաինայի Դոնեցկ, Լուգանսկ, Մարիուպոլ քաղաքներում ճգնաժամի սրման ու բազմաթիվ զոհերի ֆոնին Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը նոր թափ է հավաքել: Հաշտության եզրերն այդպես էլ չեն երևում, փոխարենը` Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները, կարծես, ավելի սուր բնույթ են սկսում ստանալ, իսկ դրանց հետևանքները զգացվում են նաև Հայաստանում:

Խորը ճգնաժամի մասին վկայում են և՛ ցուցանիշները և՛ ծրագրերը
ՌԴ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների համար նախատեսում է հատկացնել շուրջ 1 տրլն 375 մլրդ ռուբլի, իսկ բանկերի կապիտալիզացիան բարձրացնելու համար` 1 տրլն ռուբլի, որոնք միասին ներկայիս փոխարժեքով կազմում են ավելի քան 35 մլրդ դոլար: Որպեսզի այս թիվն ընկալելի լինի, նշենք, որ այն հավասար է Ռուսաստանի 2015թ-ի բյուջեի ավելի քան 15 տոկոսին: Նախօրեին Դմիտրի Մեդվեդևի կողմից հաստատված հակաճգնաժամային այս ծրագիրը նախատեսում է միջոցներ հատկացնել 7 հիմնական ուղղությունների համար` մակրո և միկրոտնտեսական ու սոցիալական հարթություններում:

Ծրագրի առաջնահերթություններից տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ ղեկավարությունը սրանով իսկ խոստովանում է մի քանի կարևոր եղելություններ. երկրում մի կողմից առկա է մակրոտնտեսական անկայունություն, տնտեսական որոշակի անկում, անորոշ վիճակ փոխարժեքի շուկայում և մյուս կողմից` ինֆլյացիա, սպառողական ապրանքների գնաճ ու լարված իրավիճակ աշխատուժի շուկայում:
Ճգնաժամի դեմ պայքարելու համար կառավարությունը ֆինանսական զգալի միջոցներ է նախատեսում տրամադրել ներմուծումը փոխարինող և արտահանող արտադրություն ունեցող ձեռնարկություններին, կիսատ մնացած ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի ավարտելուն, ինչպես նաև սոցիալական ոլորտում և աշխատաշուկայում իրավիճակը մեղմելու համար: Հատկանշական է, որ վերջինի համար տրամադրվելու է գրեթե 4,5 մլրդ դոլար (300 մլն ռուբլի), ինչը նշանակում է, որ Ռուսաստանի բնակչության իրական եկամուտներն իսկապես զգալիորեն կրճատվել են:

Որքան էլ ռուսական կողմը պաշտոնական ու քարոզչական մակարդակներում փորձում էր անտեսել ու նշանակություն չտալ արևմտյան պատժամիջոցներին, նավթային շուկայում զգալի տեղաշարժերին, իրական թվերն այլ բանի մասին են վկայում:

2014թ-ի ընթացքում Ռուսաստանում ինֆլյացիայի մակարդակը կազմել է 11,4% (Հայաստանում` 3%), ընդ որում այն առավելապես աճել է տարվա վերջին երեք ամիսներին, երբ պատժամիջոցների խստացման հետ միասին կտրուկ անկում գրանցեցին նավթի գները, իսկ ռուբլին արժեզրկվեց 60 և ավելի տոկոսով: ՌԴ վիճծառայության օրերս հրապարակած ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ ինֆլյացիան ավելի մեծ տեմպերով շարունակվում է նաև այս տարի. հունվարի 26-ի տվյալներով` տարվա սկզբից ինֆլյացիան հասցրել է կազմել 2,1%, իսկ մեկ տարվա կտրվածքով` 12,5%: 

Նախորրդ տարվա դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը ինֆլյացիայի մակարդակը զսպելու և փոխարժեքի շուկայում որոշակի կայունություն մտցնելու համար բավական համարձակ քայլ կատարեց` հիմնական տոկոսադրույքը (ՌԴ-ում հիմնական ու վերաֆինանսավորման տոկոսադրույքները կապված են), որով վարկեր էր տրամադրում առևտրային բանկերին, 10,5%-ից բարձրացրեց 17%-ի: Այս քայլը որոշակի զսպեց ռուբլու անկումը, սակայն շուկայում ռուբլու առաջարկի նմանօրինակ կրճատումը չէր կարող չունենալ իր հետևանքները: Որպես կանոն` շուկայում դրամի զանգվածի կրճատումը, վարկերի թանկացումը բերում է տնտեսական աճի կանգին կամ նույնիսկ անկմանը: Այս առումով Ռուսաստանում մտահոգությունները բավական շատ էին, ու հաճախ էին շրջանառվում տոկոսադրույքի իջեցման անհրաժեշտության մասին կարծիքներ:

Տեղի տալով տնտեսվարողների պահանջներին և նկատի ունենալով տնտեսության «սառեցումն» ու սպառողական գների աճը` հունվարի 30-ի որոշմամբ ՌԴ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 2%-ով: Ռուս մասնագետների կանխատեսմամբ` առաջիկա ամիսների ընթացքում ինֆլյացիան կարող է հասնել 15-17%-ի և ԿԲ-ի անակնկալ որոշումն, այս պարագայում, բացասաբար կազդի ռուբլու փոխարժեքի և սպառողական գների վրա: Առաջիկայում կարելի է սպասել ռուբլու արժեզրկում և զգալի գնաճ:

Մտահոգիչ պատկեր է ձևավորվել նաև Ռուսաստանի կապիտալի շուկայում, ինչպես նաև ՌԴ պետական պահուստների պարագայում: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանից կապիտալի փախուստը կազմել է 151,5 մլրդ դոլար, ինչը 2,5 անգամ ավելի շատ է քան եղել է 2013թ-ին:

 Կապիտալի փախուստի հիմնական պատճառ պաշտոնապես նշվում է պատժամիջոցների հետևանքով արտաքին պարտքերի վերաֆինանսավորման հնարավորության բացակայությունը, սակայն տեսանելի է, որ կապիտալը Ռուսաստանից հոսում է նաև անկանխատեսելիության պատճառով:

Ներդրումների համար ծանր պայմանների մասին են վկայում նաև արդեն երկրորդ տարին շարունակվող կապիտալ ներդրումների կրճատումները: Եթե 2013-ին կապիտալ ներդրումները կրճատվել էին 0,2%-ով, ապա 2014-ին կրճատվել են արդեն 2,5%-ով: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման 10% կրճատման մասին խոսել է նաև ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը (կրճատումը վերաբերելու է նաև «Ռուսական երկաթուղիներին», որը ներդրումային պարտավորություններ ուներ Հայաստանում):

Ներդրումների մակարդակի կրճատումն ու շինարարության 4,5% անկումը խոսում են այն մասին, որ ռուսական տնտեսությունն առաջիկա տարվա առնվազն առաջին կիսամյակում ռեցեսիա է ապրելու, և եթե հակաճգնաժամային ծրագիրը չօգնի, այն կտևի մինչև 2017թ-ը:
Առայժմ կարճաժամկետ ռեցեսիայի մասին են խոսում նաև Ռուսաստանում ավտոարտադրողների պարապուրդները: Ամերիկյան General Motors-ը որոշում է կայացրել դադարեցնել արտադրությունը մարտի 23-ից մինչև մայիսի 15-ը: Մինչ այդ արտադրությունն արդեն կանգնեցրել էին ռուսական «Автотор», Ford-ը, դեկտեմբերից մինչև հունվարի 12-ը չեն աշխատել Peugeot, Citroen և Mitsubishi գործարանները:

Զգալի ծավալներով կրճատվել են նաև Ռուսաստանի պետական պահուստները. 2014թ-ի ընթացքում պահուստները կրճատվել են քառորդ չափով` 124 մլրդ դոլարով: Եթե 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանն ուներ ավելի քան 509 մլրդ դոլար ոսկեարժութային պահուստներ, ապա այս տարվա հունվարի 1-ին նա ունի 385 մլրդ դոլար, նվազումը կազմում է ավելի քան 24%:

Հասկանալի է, որ միջազգային պահուստները մինչև վերջ չեն կարող օգտագործվել, իսկ ռուբլու կուրսի զսպումը և սոցիալ-տնտեսական խնդիրները լուրջ միջոցներ են պահանջում, և եթե այս ամենին ավելացնենք նավթային եկամուտների կրճատումն ու կապիտալի փախուստը, պատկերը բավական մտահոգիչ կստացվի:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ
(Շարունակելի)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}