Հնարավոր չէ՞ր այս փոփոխություններն արվեր առաջին ընթերցման ժամանակ. Էդմոն Մարուքյանը` «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին
Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ հնչող առաջարկները պետք է լինեին ավելի վաղ, որպեսզի մարդիկ բողոքի դուրս չգային:
«Հնարավոր չէ՞ր այս փոփոխություններն արվեր առաջին ընթերցման ժամանակ: Բնականաբար հնարավոր էր: Կարելի՞ էր քննարկել բոլորի հետ, բնականաբար կարելի էր, բայց մեր պրակտիկայում արդեն սովորություն է դարձել, բերվում է օրենքը, վատ «պլանկա» է սահմանվում, ապա բողոքի ակցիայի ժամանակ այդ պլանկան իջնում է: Բա մարդիկ ո՞նց պլանավորեն իրենց կյանքը, տնտեսավարողները ո՞նց կարողանան կանխատեսել վաղվա օրը, փող ունեցողը, որ մտածում է ինչ-որ գործի մեջ ներդնել այդ փողը, չի անում, քանի որ չգիտի, թե ինչ է լինելու վաղը»,-ասաց Է. Մարուքյանը:
Նա կոչ արեց կառավարությանը, որպեսզի այս բնագավառի օրենքներն այդքան հաճախ չփոխեն:
Է.Մարուքյանը նաև նշեց, որ մասնավոր բանկերը չեն վերանայում այն վարկային պարտավորությունները, որոնք եղել են դրամ-դոլար վայրիվերումների ժամանակ: «Կենտրոնական բանկը պետք է կարգավորի այս հարցը և մասնավոր բանկերի հետ աշխատանք տանի, որպեսզի վարկերի ժամկետները երկարաձգեն և մարդիկ դրամային եկամուտով կարողանան վարկերը մարեն: Այլ տարբերակ սա չունի: Մարդկանց տները բանկերում գրավ են դրված: Նոր վարկեր չկան, նոր վարկեր չեն չտրվում, եղած վարկերն էլ փորձում են հետ ստանալ»,- հայտարարեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ