«Չգիտեմ, կառավարությունը լսել սովորեց, թե զիջել». Թևան Պողոսյան
«Անցած յոթ ամիսների ընթացքում միայն մի նորություն էր լինում, թե քանի ամսով է հետաձգվում օրինագծի ընդունումը, իսկ հիմա արդեն հնչում են այլ ձևակերպումներ ևս, որի համար ես ուրախ եմ»: Այս մասին Աժ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքերով` նախկին քննարկման ժամանակ ինքը հայտարարել էր, որ 120 օրը բավարար չէ ՓՄՁ ներկայացուցիչներին համոզելու, որ օրենքը շատ լավն է, սակայն նախորդ տարվա ամառվանից սկսած Կառավարությունն ասում է, որ 7-ից 8 ամիսը շատ քիչ է նոր նախագիծը օրենսդրական դաշտ բերելու համար:
«Հետո եկավ մի օր և պարզվեց, որ այն ինչ առաջարկում էինք, հետո նրանց համար ընդունելի է: Հիմա ինչ եղավ, որ էդ 7-8 ամիսը պնդում էիք, որ դուք ճիշտ եք, մենք` սխալ ենք, հիմա որոշել եք ընդունել մեր առաջարկությունները: Չգիտեմ, ի վերջո կառավարությունը լսել սովորեց, թե զիջել, թե նոր մոտեցում է, բայց ուրախ եմ նման փոփոխության համար: Սա նոր մշակույթ է և լավ է, որ ԱԺ-ում նստած է ոչ թե ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, այլ տնտեսական-քաղաքականության պատասխանատուն (նկատի ունի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին)»,-ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը կոչ արեց Կառավարությանը, որ Տնտեսագիտական համալսարանում մի քանի դասախոսներ նախագիծ պատրաստեն և դասախոսություն կարդան, թե ինչպես կարելի է օրենքի նախագիծ մշակել և ամեն ինչ անել, որ առաջարկությունները մերժվեն և ժխտվեն, իսկ այնուհետև 7-8 ամիս հետո ընդունեն այդ առաջարկները:
Պատգամավորը նշեց նաև, որ եթե նախագիծը նպատակ ունի պայքարել ստվերի դեմ, ապա նախ պետք է պայքարել ներքին ստվերի դեմ, որոնք առկա են մաքսային և հարկային մարմիններում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ