Տնտեսություն 17:36 31/03/2015

2014թ.-ին տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն և առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը: Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի ցածր տեմպի վերականգնմանը: 2014թ.-ին նշված տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով:

2014թ. հավաքագրվել է 1064,2 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ: 2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել և հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաև դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման և ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղությամբ:

ՓՄՁ սուբյեկտների համար հարկման առավել նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով` ընդունվել են առևտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը նվազեցնելուն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին հարկերից ազատելուն ուղղված օրենքները: Ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու կրճատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում` ընդունվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնմանն ուղղված օրենքները: Գործարար միջավայրի բարելավման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ազատվել են հարկերից, վերացվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծությունը, հնարավորություն է ընձեռնվել բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները հետ վերադարձնել վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարների չափով: Իրականացվել է բյուջետային վարկերի տրամադրում, վերջիններիս, ինչպես նաև նախկինում տրամադրվածների մասով ընթացիկ և ժամկետանց պարտավորությունների մոնիթորինգ:

Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014 թ. երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների և ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:

Ներկայացնելով գանձապետական համակարգի գործունեությունը՝ նախարարը զեկուցել է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի ֆինանսավորման գործընթացն իրականացվել է սահուն և հարթ, ինչը հնարավորություն է տվել հաշվետու ժամանակահատվածում չկուտակել բյուջետային պարտքեր: Ընդլայնվել է Կենտրոնական գանձապետարանում ներդրված հաշիվների էլեկտրոնային կառավարման «Client-Treasury» համակարգը:

Մշակվել և ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման նոր խմբագրությամբ մշակված կարգը, որով կանոնակարգվում են գնումների ոլորտում արձանագրված մի շարք հիմնական խնդիրներ:
2014թ. աշխատանքներ են տարվել էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, «Հարկատու 3» համակարգը լրացվել է 5 նոր մոդուլներով և 18 նոր հաշվետվական ձևերով: «Նոր սերնդի ՀԴՄ-ների» համակարգը ինտեգրվել է այլ համակարգերի հետ, ինչի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն են ստացել հարկային հաշիվներ դուրս գրել անմիջապես ՀԴՄ-ի միջոցով: Ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի վերադարձի «Tax Free» ավտոմատացված ենթահամակարգ:

Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ.-ի ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում և հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:
2014թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծով նախորդ տարվա ընթացքում ստացվել է 190 հազար հեռախոսազանգ: Նախարարությունը նշված ժամանակահատվածում ստացել է նաև 131 հազար 762 գրություն, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել: Դրանցից 7790-ը եղել են ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից տրված հանձնարարականներ, որոնք կատարվել են ամբողջությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թվականի գործունեությանը, հիմնախնդիրներին ու գերակայություններին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է գերատեսչության կողմից հարկաբյուջետային քաղաքականության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ստվերի կրճատման ուղղությամբ շարունակական քայլերի և ծրագրերի, ինչպես նաև հարկային ու մաքսային բնագավառներում հետագա բարեփոխումների իրականացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}