Վիետնամի հետ կնքվելիք ազատ առևտրի պայմանագիրը Հայաստանի համար մեծ նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն կստեղծի
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարարներ: Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, այցի նպատակն է ՀՀ պետական մարմինների ու գործարարների հետ քննարկել մաքսային օրենսգրքի, ինչպես նաև արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հայ հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ի և Վիետնամի Սոցիալական Հանրապետության միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի մանրամասները:
Նրա խոսքերով՝ Վիետնամի հետ ազատ առևտրի պայմանագիրն առաջինն է, որը ԵՏՄ-ն պատրաստվում է ստորագրել երրորդ երկրի հետ:
Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի անդամ Անդրեյ Սլեպնյովն ասաց, որ ԵՏՄ երկրների նախագահներն արդեն քննարկել են Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը: Ներկա պահին ավարտվում են համաձայնագրի հետ կապված ներպետական գործընթացները, և հույս ունեն, որ այն առաջիկայում կստորագրվի:
Ըստ նրա՝ համաձայնագիրը ներառում է թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ոլորտները: Ա. Սլեպնովի խոսքերով՝ ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև կնքվելիք համաձայնագիրը կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար:
«Իհարկե, այսօր Հայաստանի ու Վիետնամի միջև զրոյական է տնտեսական համագործակցությունը, բայց Վիետնամը մեծ երկիր է և կարող է Հայաստանի համար ծառայել որպես մուտք՝ դեպի ասիական շուկաներ»,- ասաց Ա.Սլեպնյովը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է քննարկվի Հայաստանի խորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին