ԲՀԿ-ական պատգամավորը՝ էլէներգիայի մասին. «Բնակչությունը չպետք է պատասխան տա չարած գործի համար» (տեսանյութ)
«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ծանր հետևանքներ կարող է ունենալ, որևէ լավ բանի չի բերելու: Սակայն եթե առկա խնդիրները համալիր քննարկվեն, գտնվեն ճիշտ լուծումներ, կարելի է արդյունքի հասնել»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ համակարգային սխալների պատճառով բնակչությունը չպետք է պատասխան տա չարած գործի համար:
Մ. Մելքումյանի խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր ունի շուրջ 250 միլիոն դոլար պարտք, որից միայն 24 միլիարդ դրամն է խաթարում կանոնավոր աշխատանքը: Այդ պարտքի մի մասը, ըստ նրա, պետությունը ժամանակի ընթացքում փոխհատուցել է: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ պարտքը կուտակվել է ատոմակայանի կանգ առնելու, սակավաջուր տարի լինելու, տեխնիկական խնդիրների առաջացման հետևանքով:
«Այսօր էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը ձեռք է բերվում ջերմային էլեկտրակայաններից, որոնց արտադրած էլեկտրաէներգիան թանկ է»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է փոխվի սակագնի մեթոդաբանությանը, կատարվեն նաև մի շարք այլ քայլեր: Նա իր առաջարկությունները ներկայացրել է պատկան մարմիններին:
ՀԷՑ-ը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացման հայտը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան