DW. Նորվեգիան գերազանցել է Ռուսաստանին՝ Արևմտյան Եվրոպայի գազի մատակարարման ծավալով
2015 թվականի առաջին քառորդի տվյալներով, Արևմտյան Եվրոպային գազի մատակարարման ծավալներով Նորվեգիան գերազանցել է Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն` հղում անելով նորվեգական Gassco կոնցեռնի հրապարակած տվյալներին:
Համաձայն այդ տվյալների` այս տարվա առաջին քառորդում մատակարարած գազի ծավալով Նորվեգիան առաջ է անցել մինչ այս Արևմտյան Եվրոպայի հիմնական գազամատակարար համարվող ռուսական «Գազպրոմ» ընկերությունից:
Մասնավորապես` Նորվեգիան մատակարարել է ավելի քան 29 մլրդ խմ գազ, այն դեպքում, երբ ռուսական գազի ծավալները կազմել է մոտ 20 մլրդ խմ:
Հաղորդվում է, որ նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ ռուսական գազի ներմուծման ծավալը` նվազել է մինչև 42%: Իսկ նորվեգական գազի դեպքում արձանագրվել է ներմուծման ծավալների աճ` 34-ից հասնելով 38 %-ի:
Հաշվի առնելով սույն վիճակագրական տվյալները` եվրոպական փորձագիտական շրջանակներում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ ԵՄ-ը սկսել է առաջընթաց արձանագրել ռուսական գազից կախվածության թուլացման և էներգակիրների դիվերսիֆիկացման հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ