«Գազպրոմ-Արմենիան» հունվարի 1-ից սահմանին ՌԴ-ից այլ գումարով է գազը ստանում
««Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է 165 դոլարով: Այս գինը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նշենք, որ մինչ այդ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր մայր ընկերությունից՝ «Գազպրոմից» գազը գնում է 189 դոլար՝ հազար խմ-ը:
Ե. Զախարյանը «Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակի ասաց, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է 165 դոլարով, տարբերությունը գործող գնի համեմատ 25 դոլար է:
«Որոշվել է, որ ամբողջությամբ այդ գումարը պետք է գնա «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տրամադրության տակ: Դրա նպատակն այն է, որ փոխհատուցվի դրամ-դոլար փոխարժքի արդյունքում առաջացած վնասը և որոշ ներդրումնային ծրագրերի իրականացման համար»,- նշեց նա:
Նախարարի խոսքով, բոլոր փաստաթղթերի ձևակերպումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ