ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող ընկերությունը հայտնի կդառնա մրցույթի արդյունքում
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու համար պետք է անցկացվի մրցույթ, որի արդյունքում կորոշվի հաղթող ընկերությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀԷՑ ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք որոշվել են աուդիտ անցկացնելու ժամկետները:
Առայժմ հայտնի չէ, թե երբ կանցկացվի աուդիտը: Ենթադրվում է, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան օգոստոսին:
«Մրցույթը հայտարարվելու է տեխնիկական առաջադրանքները մշակելուց հետո: Այս պահին մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Մրցույթի արդյունքները կորոշի «Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ համատեղ»,-ասաց ընկերության մամուլի խոսնակը:
Ավելի վաղ խոսելով ընկերությունում աուդիտի անցկացման մասին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, ՀԷՑ-ը ռազմավարական ընկերություն է, ուստի կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ լինի, իսկ ընկերության կառավարման լավ կամ վատ լինելը չի ազդել հոսանքի սակագնի վրա:
«Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»,- ասել է նա:
Նախորդող հրապարակում՝
Փոխվարչապետ. «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ սակագնի օբյեկտիվ հաշվարկ լինի»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ