Հոնկոնգը դարձել է ռուսական բանկերի վարկատուն
Արևմուտքի պատժամիջոցները ստիպել են ռուսական բանկերին ֆինանսական միջոցներ ներգրավվել Հոնկոնգից: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ փոխառու միջոցների ընդհանուր չափը կազմում է 117 մլրդ դոլար:
Հոնկոնգում արժեթղթեր թողարկելու մտադրություններ ունեն ռուսական Գազպրոմբանկը, իսկ Վնեշէկոնոմբանկը և Խնայբանկը առայժմ դիտարկում են իրենց արժեթղթերի տեղաբաշխման հնարավորությունները:
ՎՏԲ բանկն արդեն տեղաբաշխել է իր արժեթղթերը 8,04% եկամտաբերությամբ, որը 121 բազիսային կետով ավելի ցածր է քան Մոսկովյան բորսայում:
Գործակալությունը նաև փոխանցում է, որ Չինաստանը լուրջ մտադրություն ունի յուանը դարձնել երկրորդ պահուստային արտարժույթը ամերիկյան դոլարից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ