Մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ. Վարչապետ
Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը իր ներկայիս կազմով պայքարելու է կոռուպցիայի դեմ: Այդ մասին այսօր Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահն է:
«Մենք առաջիկայում անելու ենք ամեն ինչ, որ այ մտահոգությունները, որոնց հաաձայն, այս խորհրդի կազմով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, ցրվեն: Մենք պայքարելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ հանրության մոտ վերկանգնվի հավատը այդ պայքարի հանդեպ», -հավելեց վարչապետը:
Նշենք, որ կոռուցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամներից մեկը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է: Ընդդիմությունից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու մասին է հայտարարել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, մյուս կուսակցությունները հրաժարվել էին՝ վստահություն չունենալով դրա անկախ ու ազատ գործունեության հարցում:
Հարակից հրապարակում՝
Ամերիկյան կողմը ՀՀ-ին տրամադրելու է 750 հազար դոլար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ