Նորվեգիայից ձկան ներմուծումն արգելելու մասին դիմում ՍԱՊԾ-ն չի ստացել
Պաշտոնական նամակ Ռոսսելխոզնադզորից այն մասին, որ Հայաստանն արգելի նորվեգական ձկների ներմուծումը, չենք ստացել: Այս մասին Panorama.am-ին ասաց ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ռուսական լրատվամիջոցները տարածեցին, իբր Մոսկվան պատրաստվում է դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը:
ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Նորվեգիայից Հայաստան է ներմուծվել շուրջ 165 տոննա ձուկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շուրջ 60 տոննա:
Նախորդող լուր`
Մոսկվան կդիմի Հայաստանին՝ նորվեգական ձկան ներմուծումն արգելելու խնդրանքով