Հայաստանում միջազգային զբոսաշրջությունը աճել է, ներքինը՝ նվազել. ԱՎԾ
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2015 թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 1 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%- ով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2015 թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 326 մարդ կամ 2014 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3%-ով: Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2015թ. երկրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%- ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 29.5%-ը` ԵՄ երկրներին եւ 41.1%-ը`այլ երկրներին:
ԱՎԾ-ն հրապարակել է նաև ներքին զբոսաշրջության տվյալները, որի համաձայն՝ հունվար-հունիսին այդ ցուցանիշը նվազել է: Այսպես, ստացված տվյալներով՝ 2015 թ. հունվար–հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2014 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել
է 3.0%-ով: