Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ
2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 0.8%, ոսկերչական, գեղա- հարդարման, մշակույթի ապրանքների՝ համապատասխանաբար 0.9%, 1.3%, 1.4%, գրենական պիտույքների ՝ 1.5%, անձնապիտո ապրանքների՝ 1.6%, հագուստի և գործվածքի 3.3% գնաճով:
Ինչպես տեղեկանում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, տեքստիլեղենինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.2%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.4%-ով, կահույքինը՝ 0.5%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների՝ 1.6%, վառելիքի՝ 0.1%, շինանյութերի՝ 0.1%, դեղամիջոցների 0.1% գնանկում, իսկ գորգեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.5% և 7.6%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատաս- խանաբար 7.3% և 8.9%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0% գնաճ (ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում՝ 0.4-0.2% գնանկում, իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ