Սեպտեմբերին գրանցվել է կրթության համակարգի 2.1% ծառայությունների սակագների աճ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է կապի՝ 0.1%, հանրային սննդի՝ 0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.4%, իրավական ու բանկային՝ 0.5%, հանգստի կազմակերպման՝ 1.2%, կրթության համակարգի 2.1% ծառայությունների սակագների հավելաճ:
Տրանսպորտի և բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.5% և 0.1%-ով, իսկ կենցաղային բնույթի և բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ, 2-ում՝ 0.1% նվազում, իսկ մյուս 6-ում (այդ թվում և մայրաքաղաքում) պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին