Տնտեսություն 18:19 28/10/2015

Զբաղվածության խնդիրները և սոցիալական նոր ծրագիր Տավուշի մարզում

Հայաստանում զբաղվածության կարգավորման ոլորտում քաղաքականության շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի հետ:


-Մանրամասնեք խնդրեմ զբաղվածության պետական կարգավորման ոլորտում նախարարության քաղաքականությունը:
-ՀՀ զբաղվածության պետական կարգավորման ոլորտում բարեփոխումների նոր ակտիվ քաղաքականության մոդելի հիմքերը դրվել են 2013թ-ին ընդունված «ՀՀ զբաղվածության քաղաքականության ռազմավարությամբ», որի գործողությունների ծրագիրը ներառում է 2013-2018 թվականները: Ռազմավարությամբ հստակ ամրագրվեցին այն հիմնական սկզբունքները և նպատակները, որոնք պետք է դրվեին զբաղվածության քաղաքականության հիմքում: Ըստ այդմ` հիմք ընդունելով այդ ռազմավարական փաստաթուղթում ամրագրված հիմնական մարտահրավերները, խնդիրները և այդ բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք նախանշվում էին մինչև 2018 թվականը, մշակվեց զբաղվածության մասին նոր օրենք, որը բացառապես ակտիվ քաղաքականության հիմնական իրավական կարգավորումներն էր ամրագրում: «Զբաղվածության մասին» օրենքն ընդունվեց և ուժի մեջ մտավ 2014թ-ի հունվարի 1-ից: 2014թ-ի հունվարի 1-ին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակվեցին և կառավարության կողմից ընդունվեցին նաև ենթաօրենսդրական ակտերը, այսինքն` կառավարության որոշումներ, ընթացակարգեր:

Բովանդակային փոփոխությունների առումով` նախ ասեմ, որ և´ ռազմավարության, և´ օրենքի մշակման համար բավականաչափ ուսումնասիրություններ են կատարվել, որոնք նաև ներառել են նախկինում իրականացված քաղաքականության արդյունավետության գնահատման արդյունքները, մյուս կողմից էլ հիմքում դրվել է միջազգային լավագույն փորձը: Այդ հարցում մեզ օգնել են միջազգային փորձագետներ, մասնագիտացված միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Արդյունքում` իրականացվող քաղաքականության գնահատման և միջազգային փորձի համադրման միջոցով առաջարկվել են զբաղվածության քաղաքականության նոր մոդելի հիմնական մոտեցումները, սկզբունքները և հիմնական գործիքները` արդեն որպես պետական կարգավորման առանձին ուղղություն:

Այս իմաստով` փոփոխությունների հիմնական առանցքը հետևյալն էր. «աջակցել և պահանջել» սկզբունքի որդեգրում, և որ զբաղվածության ոլորտում պետական աջակցությունը հիմնվի բացառապես վերջնանպատակի վրա: Այսինքն անձին՝ հատկապես աշխատաշուկայում անմրցունակներին, դարձնել կայուն զբաղված: Այդ իմաստով մենք օրենքում ունեինք ամրագրված հիմնական ծրագրային 13 ուղղություններ, որոնցով պետք է անձին կոնկրետ աջակցություն ցուցաբերվի, ինչի արդյունքում կունենանք կայուն զբաղվածություն, այսինքն անձի ներգրավում աշխատաշուկա:

Հաջորդը շահառուների թիրախավորումն է: Որպես նպատակ՝ հստակ սահմանվեցին, որ այդ աջակցությունից առաջինը պետք է օգտվեն անմրցունակ անձինք՝ գործազուրկների այն հատվածը, որը հստակ ունի աշխատաշուկա ներգրավվելու հետ կապված ավելի շատ խնդիրներ, քան մրցակցային եղանակով աշխատաշուկա մուտք գործող անձինք: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ զբաղվածության պետական կարգավորման բոլոր ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է գործազուրկի համար աջակցության կոնկրետ ձև և հնարավորություն, նպատակադրվեցին դեպի կայուն զբաղվածություն: Այսինքն` օգնել անձին, աջակցել, որպեսզի նա դառնա կայուն զբաղված:

-Կա՞ անմրցունակ անձանց կատեգորիայում ներառվածների հստակ թիվ ցույց տվող որևէ վիճակագրություն, ինչպիսի՞ն է պատկերը, արդյո՞ք կրթություն ստացածները մեծ թիվ են կազմում այդ կատեգորիայում, և հաշմանդամ անձանց հետ կապված՝ ադյո՞ք կարգերը տարբերակված են, թե ընդհանրական մոտեցում է ցուցաբերված:
-Այո: Մենք ունենք շուրջ 72-73 հազար գործազուրկ, որոնց շուրջ 70 տոկոսը աշխատաշուկայում անմրցունակության նմանատիպ տարբեր խմբերում է գտնվում: Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման վրա ազդող գործոնները ևս օրենսդրությամբ սահմանված են, օրինակ` անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը: Սրանով ենթադրվում է, որ անձը ունի աշխատունակության կորուստ և որոշակի սահմանափակումներ՝ մասնագիտություն ունենալու կամ չունենալու խնդիր, աշխատաշուկայում մասնագիտության պահանջված լինելու խնդիր, գործազրկության կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, ինչպես նաև անձի և նրա ընտանիքի սոցիալական կարգավիճակը, այսինքն` գտնվում է աղքատության շեմից ներքև, թե՞ վերև, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից է, թե՞ ոչ: Գոյություն ունի անգործունակության որոշարկման հստակ կարգ, որով անձը դասվում է աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկների շարքին: Մեր բոլոր հիմնական ակտիվ ծրագրերն առաջնահերթության կարգով հասանելի են հենց այդ անձանց համար:

Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ նոր կարգավորմամբ` ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատերեր հանդիսացող անձինք համարվեցին գործազուրկներ:

Նախկին կարգավորմամբ նշված անձինք չէին համարվում գործազուրկներ և, բնականաբար, նրանց համար սահմանափակումներ կային որոշակի ծրագրերում ընդգրկվելիս: Սա շատ կարևոր է, որովհետև այդ մեծ խմբերի ներկայացուցիչները ստացան իրավունք համարվելու գործազուրկներ ու ներգրավվելու պետական աջակցության ակտիվ ծրագրերում, իհարկե` ըստ առաջնահերթությունների:

Բացի այդ` զբաղվածության պետական կարգավորումն ունի ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրեր, և այս իմաստով հատկանշական է, որ 2014թ-ից Արմավիրի մարզում ներդրվեց և փորձարկվեց ժամանակավոր զբաղվածություն ապահովող մեկ ծրագիր, որն արդեն 2015թ-ից դարձավ հանրապետական ծրագիր, որի արդյունքները գնահատելուց հետո այն իրականացվում է ողջ հանրապետությունում: Խոսքս վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերին՝ նրանց տրվող գյուղատնտեսական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրին:

Պարզ ասած` այս ծրագրի հիմքը հետևյալն է. նպաստել, որպեսզի աշխատաշուկայում անմրցունակ համարվող գյուղացին, ով ունի հնարավորություն՝ գյուղատնտեսական նշանակության հող, սակայն ունի ֆինանսական դժվարություններ, կարողանա պետական աջակցությամբ մշակել իր հողակտորը և ստանալ արդյունք, որի իրացումն էլ միջոցների կարևոր աղբյուր կարող է հանդիսանալ սոցիալական խնդիրների լուծման համար:

Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգերի, ապա դրանցից յուրաքանչյուրն ազդում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման վրա: Այսինքն` առաջին խմբի հաշմանդամները համարվում են աշխատաշուկայում անմրցունակ` նկատի ունենալով նրանց աշխատունակության սահմանափակումների բարձր աստիճանը: Իսկ երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամները մի շարք այլ գործոնների առկայության դեպքում ևս կարող են աշխատաշուկայում համարվել անմրցունակ:

-Ի՞նչ մեխանիզմներով է տեղի ունենում գործազուրկի՝ ծրագրերին մասնակցությունը, և ի՞նչ գործիքներով է կարգավորվում այդ գործընթացը:
-Խոսքը այսպես կոչված ճանապարհային քարտեզի մասին է, որի արդյունքում գործազուրկը, գտնվելով աշխատաշուկայից դուրս, պետք է քայլ առ քայլ մտնի աշխատաշուկա և դառնա կայուն զբաղված: Անհատական ծրագրի կազմման հիմքը տվյալ գործազուրկի կարիքների ամբողջական գնահատումն է: Այսինքն կարիքներ, որոնք անհրաժեշտ են և ուղղակի առնչվում են նրա զբաղվածության ապահովման հետ: Այդ կարիքների ամբողջական գնահատման հիման վրա կազմվում է անհատական ծրագիր, որին ուղղակի մասնակցություն է ցուցաբերում նաև գործազուրկը, ինչից հետո որոշվում է, թե որ ծրագրով և որ աջակցության ձևն է նպատակահարմար տվյալ գործազուրկի համար: Այսինքն՝ կարիքների գնահատում, կարիքների գնահատման վրա մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա գործազուրկի հետ համատեղ անհատական ծրագրի կազմում, դրա հիման վրա կոնկրետ աջակցության ձևի ընտրություն՝ այսինքն՝ աշխատանք մինչև վերջնարդյունք՝ կայուն զբաղվածություն:

Բացի այդ մենք կարևորում են քաղաքականության իրազեկումը շահառուների շրջանում և օգտվելով բոլոր ձևերից իրազեկում ենք ու հորդորում, որպեսզի գործազուրկները դիմեն զբաղվածության պետական գործակալության 51 տարածքային կենտրոններ, որոնք գործում են ողջ հանրապետության տարածքում: Տարբեր ծրագրերի շրջանակներում, հատկապես սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև վարձատվող հասարակական աշխատանքների ծրագրում, մեր մասնագետները այցելում են համայնքներ՝ հատկապես հեռավոր համայնքներ, սահմանամերձ բնակավայրեր և տեղում կատարում են շահառուների հաշվառում: Շատ կարևոր է նաև, որ սոցիալական դեպքի վարման շրջանակներում Հայաստանում ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների մոդել. երբ անձը դիմում է մեկ խնդրով, օրինակ՝ ընտանեկան նպաստ ստանալու համար, հնարավոր է մասնագետները պարզեն, որ այդ անձն ունի նաև մեկ այլ խնդիր՝ օրինակ զբաղվածության, կամ ընտանիքն ունի հաշմանդամություն ունեցող անձ, կամ երիտասարդ գործազուրկներ, ովքեր կարող են պոտենցիալ շահառուներ դառնալ զբաղվածության ծրագրերի համար, մեր մասնագետները զբաղվում են նաև վերջիններիս հարցով:

-Անդրադառնանք փորձարկման փուլում գտնվող ծրագրերին: Վերջերս Տավուշի մարզում մեկնարկեց ժամանակավոր զբաղվածություն ապահովող՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիր: Ի՞նչ է այն իրենից ենթադրում և ինչու՞ ընտրվեց հենց Տավուշի մարզը:
-Բացի գործող հիմնական ծրագրերից, օրենքը հնարավորություն է տալիս աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծությունների հիման վրա իրականացնել նաև փորձարկվող ծրագրեր: Այսինքն, փորձարկել կարգավորման նոր գործիքներ և փորձարկման արդյունքում դրական գնահատման պարագայում ապահովել հետագայում այդ ծրագրի իրականացումը՝ արդեն որպես հիմնական ծրագիր: Այս հնարավորությունից օգտվելով, վերլուծությունների հիման վրա, նաև ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա, նկատի ունենալով նաև Տավուշի մարզում միջինից բարձր գործազրկության մակարդակի առկայությունը, թափուր աշխատատեղերի խիստ սակավ լինելը, հանգեցինք այն մոտեցմանը, որ կարելի է Տավուշի մարզում փորձարկել ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիր: Ի դեպ, փորձարկվող ծրագրի արդեն իրավական հիմքը կա, հաստատվել է հոկտեմբերի 15-ին կառավարության որոշմամբ, որով նախատեսվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 60 մլն դրամ 30 ծրագրի համար, մեկ ծրագրի առավելագույն արժեքը կկազմի 2 մլն դրամ: Այս ծրագրերն ունեն երկու հիմնական նպատակ: Առաջին՝ Տավուշի մարզի 30 համայնքներում՝ յուրաքանչյուր համայնքից 10-15 գործազուրկների համար կապահովվի ժամանակավոր զբաղվածություն: Ծրագրի տևողությունը կկազմի 2 ամիս՝ մինչ տարեվերջ: Այսինքն, այդ անձինք կդառնան ծրագրի մասնակիցներ, նրանց գործատուն կդառնա իրենց իսկ համայնքը, համայնքի ղեկավարը, նրանց հետ կկնքվի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր և յուրաքանչյուր աշխատած օրվա համար կստանան 7000 դրամ ներառյալ հարկերը: Հարկերը հանած կստացվի շուրջ 5000 դրամ: Գումարի համար մենք ունենք հաշվարկներ և այն նաև պայմանավորված է աշխատանքների բնույթով, ինչպես նաև աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակի վերլուծությամբ: Այս չափը համընկնում է շուկայական նմանատիպ աշխատանքի վարձատրության հետ, օրական 5 հազար դրամ, իսկ ամսական 145-150 հազար դրամը աշխատավարձը արդեն իսկ մոտ է հանրապետության միջին աշխատավարձին:

Ըստ բնույթի` դրանք հիմնականում օժանդակ բանվորական աշխատանքներ են մեր կողմից առանձնացված հետևյալ 6 հիմնական ոլորտներում. առաջինը սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների` դպրոցների, մանկապարտեզների, բուժկետերին հարակից տարածքների բարեկարգում, մյուսը` միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, ինչպես նաև լուսավորության ապահովման աշխատանքներ: Երրորդը` արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն օժանդակող աշխատանքներ: Չորրորդը` պատմական հուշարձանների` եկեղեցիների, թանգարանների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, մյուսը` գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքներ և վերջապես թերևս Տավուշի մարզի համար ամենակարևորը՝ բնակչության համար պաշտպանական նշանակութուն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները: Այս փուլում սա շատ կարևոր է:

Ինչպես ասեցի, նշված ոլորտներում առաջին փուլում նախատեսվում են հիմնականում բարեկարգման աշխատանքներ և ծրագրի երկրորդ փուլում մենք կունենանք արդեն վերանորոգված ճանապարհներ, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ կամ պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցներ: Բացի երկու ամսվա ժամանակավոր զբաղվածությունից, որը կապահովի ծրագիրը` լուծելով տեղի գործազուրկ բնակչության որոշակի սոցիալական խնդիրներ, կարևոր է նաև, որ ծրագրում ընդգրկված երեսուն համայնքները կունենան որոշակի մնայուն, շոշափելի արդյունքներ:

-Կա, արդյոք, նախարարության կողմից մշակված մեթոդաբանություն, որի միջոցով գնահատվում են ծրագրերն ու ամբողջացվում են արդյունքները, որն էլ հիմք կհանդիսանա ծրագրերի շարունակականության համար:
-Մեր բոլոր ծրագրերի համար 2014թ-ին կառավարության որոշմամբ մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության ընդհանուր կարգ է հաստատված և այդ կարգի շրջանակներում իրականացվում է մեր կողմից սահմանված 2 հիմնական նպատակների արդյունքների գնահատում և մոնիթորինգ: Եթե պարզվի, որ փորձարկվող ծրագիրը հասել է իր առջև դրված նպատակներին, ապա այդ պարագայում նաև հնարավորություն կստեղծվի 2016թ-ից վարձատրվող հասարակական աշխատանքներ, նմանատիպ ծրագրեր իրականացնել ոչ միայն Տավուշի մարզում` որպես փորձարկվող ծրագիր, այլև հանրապետության այլ մարզերում, այլ համայնքներում` արդեն որպես հիմնական զբաղվածության ժամանակավոր ապահովման ծրագիր: Բնականաբար ծրագրի ավարտից հետո կլինի արդյունքների ամփոփում, վերլուծություն, և դրա օբյեկտիվ հիմքի վրա կձևավորվի նաև առաջարկություն տվյալ փորձարկվող ծրագրի հետագա շարունակակության շուրջ, ինչը բխում է օրենքի պահանջից: Այն փորձարկվող ծրագրերը, որոնց արդյունքների գնահատման եզրակացությունը սահմանում է դրանց շարունակականության նպատակահարմարություը, ընդգրկվում են հիմնական ծրագրերի ցանկում: Նշեմ, որ զբաղվածության պետական կարգավորմանն ուղղված միայն ակտիվ ծրագրերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 2,3 մլրդ. դրամից մի փոքր ավել գումար: Ավելին, այդ գումարը վերջին տարիներին չի նվազել, այլ ունեցել է որոշակի աճման միտում: Եվ այս գումարների շրջանակներում մենք մշակում ենք յուրաքանչյուր հաջորդ տարվա զբաղվածության պետական կարգավորման ծրագիրը, որը բխում է մեր ռազմավարական մոտեցումներից, միջնաժամկետ ծախսային ծրագրից՝ ինչը հաջորդ տարվա բյուջեի նախագծի մաս է կազմում:

Ընդ որում՝ ամենամյա ծրագրում հստակ ներառվում են նաև բոլոր ծրագրերի գնահատման ցուցանիշները: Այսինքն բացի կոնկրետ շահառուների թվից և ֆինանսավորման չափից, յուրաքանչյուր ծրագիր ունենում է իր մարզային և համայանքային բաշխումը, և այդ բաշխման հիմքը ևս օբյեկտիվ է, քանի որ հստակ ցուցանիշներ` մոտ 7-8 գործոններ են ազդում այդ բաշխման վրա: Յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվում են գնահատման ցուցանիշներ, որոնց միջոցով պարզվում է, թե արդյոք ծրագիրը հասել է իր նպատակին, որոնք են արդյունքները, և եթե չի հասել, ապա որոնք են այն խնդիրները, որ պետք է լուծվեն ծրագրի արդյունավետության բարձրացման համար:

Կարծում եմ` այս մեխանիզմները համապարփակ ու ամբողջական են և հիմնված են մեր օբյեկտիվ իրավիճակի վրա` նկատի ունենալով գործազրկության մակարդակը: Ի դեպ նշեմ, որ միջազգայի պրակտիկայում օգտագործվող ակտիվ կարգավորման հիմնական գործիքները, այդ թվում` ուսուցում-վերապատրաստում, աշխատավարձի փոխհատուցում, այլ բնակավայրեր տեղափոխվելու և այնտեղ աշխատանք գտնելու աջակցություն, ժամանակավոր զբաղվածության ապահովում, ներդրված են մեր այսօրվա կարգավորման շրջանակներում: Արդեն մեկ տարի է, որ իրականացվում են այս փորձնական ծրագրերը, և դրանց արդյունքների վերլուծության ճանապարհով փորձ է արվում առավելագույնս մետենալ մեր վերջնական նպատակին:

-Վերջին մեկ տարվա արդյունքերով՝ որքա՞ն մարդ է ներգրավված եղել ծրագրում որպես շահառու և արդյո՞ք նկատում եք գործազուրկ քաղաքացիների ծրագրերին մասնակցելու ակտիվություն:
-Ինչպես նշեցի, նախորդ ամսվա ամփոփած տվյալներով մենք ունենք շուրջ 72700 գործազուրկ, որոնք գրանցված են հանրապետության զբաղվածության պետական գործակալության 51 տարածքային կենտրոններում: Ծրագրերում 8-9 ամիսների ընթացքում ընդգրկված է եղել 8400 անձ և սեզոնային զբաղվածության ծրագրերում ընդգրկվել է 4677 անձ: Մեր միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել շուրջ 7200 անձ, որոնցից ծրագրերի աջակցությամբ `շուրջ 1500 հոգի: Իսկ ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերը շուրջ 2600 են. սա է պատկերը: Իհարկե թափուր աշխատատեղերի շուրջ 40-50 տոկոսը կրկնվում են, այսինքն նախորդ ամսից եկած չհամալրված հաստիքներ են: Նշեմ, որ 2016թ-ին նախատեսվող ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ կայուն զբաղվածության ցուցանիշը պետք է աճի շուրջ 2,5 տոկոսով: Այսինքն՝ մենք յուրաքանչյուր տարի մեր առջև դրված ցուցանիշը բարձրացնում ենք, և դա նաև բխում է զբաղվածության ռազմավարության թիրախավորումներից, որտեղ ամրագրված են այդ ցուցանիշները, դրանց հետևողական աճի թիրախավորումը, և այս իմաստով կարևոր է, որ յուրաքանչյուր տարի, միջնաժամկետ թիրախավորումը հաշվի առնելով կազմվեն ծրագրերը, ինչը և արվում է մեր կողմից:

Այո՛, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը ավելացել է մեր տարածքային կենտրոններում և դա ոչ թե նրանից է, որ գործազուրկների ընդհանուր թիվն է ավելացել, այլ կարծում եմ, որ այս ակտիվ ծրագրերը նաև խթան են հանդիսանում թե՛ թափուր աշխատատեղեր ունեցող գործատուների համար և թե՛ գործազուրկների համար` գրանցվելու Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

Կուզենայի օգտվելով առիթից նաև կոչ անել, հորդորել մեր գործազուրկ քաղաքացիներին, ովքեր դեռևս չեն օգտվել զբաղվածության պետական աջակցությունից, դիմեն իրենց տարածքները սպասարկող Զբաղվաածության պետական գործակալության տարածքային կենտրոններ, անպայման հաշվառվեն, ստանան խորհրդատվական աջակցություն, ծանոթանան ծրագրերի մանրամասներին, հնարավորություններին և ըստ այդմ նաև առկա թափուր աշխատատեղերին, որոնք գրանցված են գործակալության տեղեկատվական համակարգում, իսկ եթե այդ պահին իրենց հարմար աշխատատեղեր չեն լինի, ծանոթանան նաև այն բոլոր հնարավորություններին, որոնց միջոցով նրանք կարող են ստանալ պետական աջակցություն և ակտիվ լինելու պարագայում որոշ ժամանակ անց դառնան զբաղված և լուծեն իրենց ընտանիքի սոցիալական հարցերը: Այսինքն՝ գործազուրկից զբաղված դառնալու ճանապարհներից մեկը Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ դիմելն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}