ԻՍԿ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ
Ախալքալաքում հայ-վրացական համալսարանի ստեղծման հարց դեռ չի նախատեսված: Այս մասին լրագրողներին Վրաստանի կառավարության նիստից առաջ հայտնել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Լոմայան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ իրենք վրացական կողմին առաջարկել են Ախալքալաքում հայ-վրացական համալսարան ստեղծել: Լոմայայի խոսքով, մեկ ու կես տարի առաջ Հայաստանի ԿԳ նախարարության պատվիրակությունը եղել է Վրաստանում, որի ընթացքում նման միտք արտահայտվել է, «սակայն հայ-վրացական համալսարանի ստեղծումը չի մտնում Վրաստանի կրթության և գիտության նախարարության ռազմավարության մեջ»:
Ինչ վերաբերում է Վրաստանի հայ քաղաքացիների կրթության խնդրին, ապա ըստ նախարար Լոմայայի, Վրաստանում կան հնարավորություններ կրթության նկատմամբ ունեցած նրանց պահանջարկը բավարարելու համար:
Վրաստանի ԿԳ նախարարը մոտ ժամանակներս մտադիր է այցելել Երևան: «Դա կլինի հարգանքի պատասխան այցելություն, քանի որ իմ հայ գործընկերը անցած տարի արդեն եղել է Վրաստանում»,- նշել է նա:
Այս առնչությամբ մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ Հայաստանի կրթության գիտության նախարարությունից. աշխատանքային ժամին լրատվականից հեռախոսը չվերցրեցին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ