Մահացել է արհեստական սրտով երկրորդ մարդը
69-ամյա տղամարդը, որն աշխարհում արհեստական սրտով երկրորդ մարդն էր, մահացել է Ֆրանսիայում արյան շրջանառության անբավարարությունից: Մահվան նախօրեին տղամարդուն տեղափոխել են Նանտ քաղաքի հիվանդանոց: Արհեստական սրտեր արտադրող ընկերությունն ուսումնասիրում է պրոթեզը՝ պարզելու համար հիվանդի մահվան պատճառը և առավելագույն անվտանգություն ապահովելու արհեստական սրտով երրորդ մարդու համար: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Աշխարհում առաջին անգամ լիովին արհեստական սրտի տեղադրման վիրահատությունն իրականացվել է 2013-ին: Սակայն 76-ամյա տղամարդը մահացել էր ընդամենը 2,5 ամիս անց՝ մեխանիզմում խափանման պատճառով: 2014-ի ամռանը 900 գրամ քաշով արհեստական սիրտ էր տեղադրվել 68-ամյա մի տղամարդու: Կես տարի անց նա վերադարձել էր սովորական կյանքի և անգամ հեծանիվ քշել: 2015-ի ապրիլին պարզ դարձավ երրորդ հաջող վիրահատության մասին: