Իրավունք 09:31 16/06/2014

Դատարանը պետք է հասկանալի ատյան դառնա հասարակության համար. Արդարադատության փոխնախարար

Նոր կառավարության ծրագրով նախատեսվում է Հայաստանում դատարանները դարձնել անկախ, բարձրացնել դատական իշխանության ինքնակառավարումը, բեռնաթափել նրանց գործունեությունը: Բացի այդ, դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառավարությունը ծրագրում է այնպես անել, որ գնահատվի դատավորների գործունեությունը: Դրան ուղղված Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել. Դատավորների միությունը «խորը անհանգստություն էր հայտնել» այդ նախագծի վերաբերյալ` հայտարարելով, որ այդպիսով կասկածի տակ է դրվում դատավորների անկախությունը: Նման մտահոգություն հայտնած դատավորների թվում էր նաև ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի նախկին դատավոր, այժմ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Նոր պաշտոնում դատավորների գնահատման ինստիտուտի վերաբերյալ պարոն Մկրտչյանը նոր կարծիք ունի, որը ներկայացրել է Panorama.am-ին տված հարցազրույցում:

-Արդարադատության նախարարը կառավարության ծրագրի Ձեր հատվածը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց, որ կառավարության ծրագրում էական նշանակություն է տրվելու Մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն նպաստող քայլերին: Ի՞նչ է սա նշանակում, պարոն Մկրտչյան:

-Կառավարության գործունեության ծրագրում ամրագրված են դրույթներ, որոնց համաձայն, կառավարությունն իր գործունեության ընթացքում պետք է նպաստի դատարանների անկախությանը և ապահովի արդյունավետ գործունեության երաշխիքներ, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատանքներ իրականացնի, պայմանների ստեղծել դատարանների համար, բեռնաթափել նրանց գործը: Սրանք գործառույթներ են, որոնք ուղղված են մի կողմից դատական իշխանության անկախության ամրապնդմանը: Այս ամենը բխում է Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրում: Այս ծրագրում բավական գործուն միջոցներ կան դատական իշխանությունների ինքնակառավարումը բարձրացնելու համար: Մենք այդ աշխատանքները շարունակելու ենք իրականացնել ու ավարտին հասցնել: Դատական իշխանության ինքնակառավարմանը նպաստող որոշակի օրենսդրական նախաձեռնություններ արդեն իսկ ընդունվել են, քայլեր արվել են:

-Կմատնանշե՞ք մի քանիսը, ըստ էության, պարոն Մկրտչյան:

-Օրինակ, դատարանների նախագահների խորհրդի լիազորությունների մի մասի վերապահումը Դատավորների ընդհանուր ժողովին: Այսինքն, օրենսդրական այս փոփոխությունների ուժով մեկ հստակ տարանջատում է դրված` դատական իշխանության հետ կապված բոլոր հարցերով որոշումներն ընդունում են դատավորներն իրենց ընդհանուր ժողովում, կառավարման մի փոքր ավելի մեծ ֆունկցիա կրում է դատարանների նախագահների խորհուրդը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվող և ստեղծվելիք հանձնաժողովները` Էթիկայի հանձնաժողովը, որը իրավասու է քննելու դատավորների էթիկայի հարցերը, ստեղծվելու է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Հանձնաժողովը պետք է իրականացնի դատավորների վարքագծի վերահսկողության գործառույթներ: Լինելու են նաև մի քանի այլ հանձնաժողովներ, մասնավորապես, դատավորների գնահատման հանձնաժողովը, որի ձևավորումը ըստ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների, վերապահվում է Դատավորների ընդհանուր ժողովին: Այսինքն` սկզբունքը շատ պարզ է` բոլոր կարևոր որոշումները կայացնում են դատավորները և ինքնակառավարվում:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից կայացվող որոշումները և ժողովի դերի բարձրացումը, կարծում եմ, էական խթան է հանդիսանալու դատական իշխանության ինքնակառավարման և ճիշտ զարգացման համար: Իրականացվելու է նաև դատարանների բեռնաթափման ծրագիրը, և շատ գործեր կվերապահվեն նոտարներին: Դատարաններում կմնան այն բարդ գործերը, որոնք ապացուցման հետ կապված խնդկրներ կունենան: Դատարանների ծանրաբեռնվածության էական մասը կրում են հենց փաստերի հաստատման վարույթները, և այդ առումով, դրանք նոտարների իրավասությանը թողնելը, զգալի կկրճատվի դատարանների գործը: Կառավարության ծրագրով նաև խթանելու ենք արբիտրաժային և միջնորդ հաշտարարության ինստիտուտը: Բացի այդ էլեկտրոնային հայցադիմումի ներդրումն ենք շարունակելու, որը էականորեն կհեշտացնի դատարան դիմելը: Դա կօգնի նաև էլեկտրոնային գործ ստեղծելուն: Դա կբացառի նաև փաստաթղթերի կորուստը դատարաններից:

-Ի դեպ, դատավորների մասին, պարոն Մկրտչյան, հիշում եմ, դուք որպես դատավոր խիստ դեմ էիք դատավորների գնահատման ինստիտուտի ներդրմանը, որի մասին օրինագիծն այժմ ԱԺ-ում է և որը բուռն քննադատության արժանացավ խորհրդարանում: Շարունակո՞ւմ եք ընդդիմանալ այդ նախաձեռնությանը, թե՞ փոխել եք Ձեր կարծիքը:

-Դատավորի պաշտոնում դատավորների միության անդամ լինելով հանդերձ կատարել եմ որոշակի ակտիվ աշխատանք, առանձին հարցերի շուրջ հայտնել եմ իմ կարծիքը: Եթե հիշում եք, դատավորների միության կարծիքը էական խթան հանդիսացավ ու հնարավորություն տվեց գործադիրին դիմել Վենետիկի հանձնաժողովին ու ստանալ այդ ինստիտուտի կիրառման վերաբերյալ կարծիքներ: Այսօր այդ օրենքը գտնվում է Ազգայի ժողովում, և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները թերևս էականորեն ազդել են այդ օրենքի նախագծում ճիշտ ուղղություններ որդեգրելու և զարգացնելու առումով: Կարծում եմ, որ գործունեության գնահատման համակարգը այն համակարգն է, որը ական ու արդյունավետ գործիք կլինի դատավորների ճիշտ կառավարումն իրականացնելու համար, որ ճիշտ գնահատվի դատավորների հնարավորությունները, դատավորների առաջխաղացումը և այլն: Դա շատ կարևոր գործիք է դատավորների ինքնավերլուծությունը խթանելու համար: Դատավորին պետք է ցույց տալ խթաններ, գործիքներ, որպեսզի ինքը կարողանա ինքնավերլուծության ենթարկել իր գործունեությունը: Եթե դատավորը տեսնի, որ իր գործունեությունը, դերը կարևորվում է, կարծում եմ, նրանք այդ բոլոր ցուցիչներից հետևություններ կանեն: Սա հնարավոորւթյուն է, և աշխարհի շատ-շատ երկրներ կարևորում են այս հնարավորությունը: Դատավորների գնահատման ինստիտուտը կարևորված է ՀՀ նախագահի կողմից հաստատված 2012-2016 թթ դատաիրավական բարեփոխումների ծրագրում: Ավելին, այն խրախուսվող նորմ է և բոլոր երկրներում խրախուսվում է նման գնահատման ինստիտուտների ներդրումը: Ես կարծում եմ, որ Հայաստանը այդ ինստիտուտի ներդրման առումով շատ էական ու լուրջ քայլեր է կատարել և կարծում եմ, որ մեր օրենքը բավականին հաջողված լուծումներ կունենա:

-Պարոն Մկրտչյան, բոլոր նախարարները, որոնք եկել ու գնացել են, հայտարարել են, որ դատական համակարգի, դատավորների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված քայլեր են գործի դնելու, սակայն, միևնույնն է, այդ ուղղությամբ կարծես առաջընթաց չկա: Ձեր թիմն ի՞նչ գործուն քայլեր է անելու այդ ուղղությամբ:

-Այս ծրագրային բոլոր գործիքների ստեղծման ժամանակ նաև էական ու գործուն ազդեցություն կունենա այն աշխատանքը, որով առավել հասանելի կդառնան դատական ակտերը: Ես և նախկինում, և ներկայում ունեմ այն համոզումը, որ հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ առանձին գործերով դատավորի խոսքին` հասկանալու, թե ինչ է ասում դատավորը: Նախկինում դատավորի պաշտոնում ես ինքս խրախուսում էի լրագրողների դերը, որպես կամուրջ հասարակության և դատավորների խոսքի միջև, խրախուսում էի, որպեսզի իրավական լրագրության մշակույթը զարգանա և հասարակությանը հասանելի դառնա նաև դատավորի խոսքը: Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, թե ինչու այս կամ այն գործով դատավորը նման բան որոշեց: Վերջիվերջո օրենսդրությունը դատավորներից պահանջում է, որպեսզի դատարանները պատճառաբանեն իրենց դատական ակտերը: Դատական ակտերի պատճառաբանվածությունը կարծում եմ, էական ազդեցություն կունենա հասարակությունում դատավորի դերի ընկալման առումով.

Դատական ակտերը և դրանց տվյալները հասանելի դարձնելով հանրությանը մենք խթանեցինք, որպեսզի հասարակության տեղեկացվածության աստիճանը մի քայլ ավել լինի: Հասարակությունն էլ ի վերջո պահանջ ունի, որ դատական ակտը հասանալի լինի իր համար: Դատարանը պետք է դառնա հասկանալի ատյան հասարակության համար, այսինքն, մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի բարձրացումով մենք ունեն հանրային հաջորդ քայլի պահանջը, որպեսզի տեսնենք դատավորի խոսքը: Այդ առումով, ես կարևորում եմ իրավական լրագրության մշակույթի ձևավորումը, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչ է ասում դատավորը:

-Պարոն Մկրտչյան, դատական իշխանությունը ՍԴ բարեփոխումների շրջանակներում առաջարկում է Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել: Դուք, որպես նախկին դատավոր, ինչպե՞ս եք վերաբերում այդ գաղափարին:

-Պետք է ճիշտ հասկանանք այդ ինստիտուտի կիրառումը մեր երկրում, մեր հասարակությունում, մեր մշակույթում, որովհետև մեծ հաշվով, մշակույթն է ծնում իրավունք: Ես ավելի շատ հակված եմ խթանել այդ մշակույթի զարգացումը, հասկանանք` հասարակությունը այդ ուղղությամբ կարողանում է գնալ, թե ոչ, նոր միայն ներդնենք: Կարծես թե հարցերի լուծման մեջ ամենահեշտը ներդնելն է: Ես անկեղծ ասած, չեմ հետազոտել, բայց մեր հասարակության վերաբերմունքն այդ ինստիտուտի նկատմամբ կարծես թե այդքան էլ բացասական չէ, որովհետև մենք այսօր տեսնում ենք ձևավորված հրապարակային դատավարություններ: Այդ ինստիտուտն այն ինստիտուտն է, որը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին գալ ու իրենց կարծիքը հայտնել հարցի վերաբերյալ: Ավելի խորն ուսումնասիրություն չեմ կատարել, բայց կարծեք թե այդ ինստիտուտը ընկալվող է մեր հասարակության մեջ:

Հարակից հրապարակում`

Դատական իշխանությունից գործադիր. Արսեն Մկրտչյանը` նոր պաշտոնում նոր ծրագրերի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}