13:52 19/10/2009 » Իրավունք

«Արարատ»-ի հայցն ընդդեմ Կովկասյան ինստիտուտի ընդունվել է դատարանի վարույթ

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ Կովկասյան ինստիտուտի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:

Նկատենք, որ հայցվորը պահանջում է «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել «Ցեղասպանություն» բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:

Հիշեցնենք, որ առաջին անգամ հայցը վարույթ չէր ընդունվել հայցվոր կողմի թույլ տված տեխնիկական որոշ բացթողումների պատճառով:


Նախորդող նորություն` ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց