Իրավունք 10:28 27/12/2010

Լ. Երզնկյան. Յուրաքանչյուր ընտրություններին ավանդույթ դարձած աղմկոտ ընդհարումներն առնչություն չունեն քաղաքականության հետ

Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, լայն քննարկումների առարկա է դարձել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը նաև փորձագիտական ուսումնասիրություն է անցել Եվրոպայում: Դրա քննարկումն ԱԺ-ում մնաց արդեն գարնանային նստաշրջանում, բայց թեման իր ակտուալությունն ամենևին էլ չի կորցրել:

Օրինակ, «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանի կարծիքով, փաթեթով առաջարկվող փոփոխություններն, անշուշտ, դրական ազդեցություն կունենան Հայաստանի ընտրական համակարգի հետագա բարելավման գործընթացի վրա:

«Հատկապես կարևորում եմ տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների որոշակի տոկոսի`ընդդիմության ներկայացուցիչների կողմից զբաղեցնելու գաղափարը, յուրաքանչյուր ընտրության համար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին անհատական և իրարից տարբերվող կնիքների տրամադրումը, խորհրդարանում կանանց ներկայացվածության բարձրացման, ինչպես նաև կենտրոնական և ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում կանանց պարտադիր մասնակցության օրենսդրական ապահովումը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Լ.Երզնկյանը:

Ըստ նրա, առաջարկվող փոփոխություններով ընտրությունների թափանցիկությունն ապահովող կարևորագույն դրույթներից է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի լուսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու հնարավորության տրամադրումը: Ինչի կիրառումը, համոզմունք հայտնեց նա, «էականորեն կնվազեցնի ընդդիմադիր առանձին գործիչների և կառույցների կողմից բացակայող վարկանիշի պայմաններում իրենց պարտության պատճառները հիմնավորելու հարմար պատրվագ հանդիսացող, ընտրատեղամասերում արդյունքների ամփոփման ընթացքում ակնհայտ սխալ հաշվարկների և զանգվածային այլ խախտումների վերաբերյալ մատի մշտական փաթաթան դարձրած աղիողորմ ելույթները»:

Ուսումնասիրելով փաթեթը, ՀԽ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրեց նաև մտահոգությունը. «Տեղական դիտորդների կողմից մասնագիտական դասընթացներ անցնելու և որակավորման վկայական ստանալու գաղափարի պարտադիր լինելը մի շարք վերլուծաբանների կարծիքով խոչընդոտում է տեղական դիտորդական համակարգի կայացմանը և անհավասար պայմաններ ստեղծում տեղական ու միջազգային դիտորդների միջև և ես որոշ չափով կիսում եմ այդ մտավախությունները»,- տեղեկացրեց նա, սակայն և ավելացրեց, որ մյուս կողմից էլ, իր կարծիքով, տեղական դիտորդական համակարգի կայացմանն ավելի մեծ խոչընդոտ կարող է հանդիսանալ, ասենք, համապատասխան գիտելիքներ չունեցող, քաղաքական այդ պահին հարմար դիտորդի առկայությունն ընտրական տեղամասում, որը համապատասխան օրենսդրությանը չտիրապետելու պատճառով լրացուցիչ արհեստական խոչընդոտներ ու լարվածություն է ստեղծում, ինչումն էլ բազմիցս համոզվել ենք նախկին ընտրությունների ժամանակ: Այնպես որ, շեշտեց մեր զրուցակիցը, մասնագիտական դասընթացներն ուղղակի անհրաժեշտություն են:

Լ.Երզնկյանին հիշեցրինք, որ հանրային քննարկումների ժամանակ մտավախության այլ առարկա են հանդիսացել վիճելի մի շարք առաջարկներ, օրինակ` նկարահանել ընտրական ողջ գործընթացը, որի համար առաջարկվել է բոլոր ընտրատեղամասերը կահավորել առնվազն 5 տեսախցիկներով և յուրաքանչյուր տեղամասում պահել երկուական տեխնիկական մասնագետ: Այս իմաստով նա համակարծիք է այն գնահատականների հետ, որ հիշյալ առաջարկը կիրառության մեջ դնելն ընդհամենը լրացուցիչ և բավականին մեծ ֆինանսական բեռ կդառնա պետական բյուջեի համար. «Բացի այդ, դա կառաջացնի նաև մի շարք տեխնիկական բարդություններ, կապված տեղամասերում հիշյալ տեխնիկայի մոնտաժման հետ, էլ չեմ խուսում նրա մասին, թե ի՞նչ վայնասուն կբարձրացնեն հայտնի ուժերը, եթե ընտրությունների ընթացքում տեսախցիկներից գոնե մեկը հանկարծ խափանվի»,- նշեց մեր զրուցակիցը:

Լ.Երզնկյանը նաև անընդունելի է համարում այն առաջարկը, որ վերաբերում է զինծառայողների ընտրական գործընթացին մասնակցելուն. «Առաջարկ է հնչել, որպեսզի զինծառայողները չորս ժամով զորամասից արձակվեն, ինքնուրույն գնան ընտրական տեղամասեր և ոչ թե տարվեն խմբերով, ինչն, ըստ իս, ուղղակի անընդունելի է, քանի որ գործ ունենք ազգային անվտանգության հետ և որոշ զորամասերի առանձին հրամանատարների տեսականորեն հնարավոր անբարեխղճությունը չի կարող վեր դասվել պետության անվտանգգության ապահովման միանգամայն ռեալ իրողությունից»:

Եվ վերջինը. ուսումնասիրելով Հայաստանում պարլամետարիզմի զարգացման պատմությունը, Լ.Երզնկյանը ցավով արձանագրեց, որ մեր իրողությունների պայմաններում` պատգամավորի գործունեության նկատմամբ ընտրողների կողմից հսկողություն իրականացնելու մեխանիզմների բացակայության պայմաններում, պատգամավորների ընտրության մեծամասնական համակարգը փաստացի չի ծառայում իր նպատակներին: Իսկ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ արդեն ավանդույթ դարձած թաղային հեղինակությունների աղմկոտ ընդհարումները, ընդհանրապես որևէ առնչություն չունեն քաղաքականության և իրական ընտրապայքարի հետ. «Հաշվի առնելով վերը նշվածը, նպատակահարմար եմ համարում ևս մեկ սկզբունքային փոփոխություն իրականացնել ՀՀ ընտարական համակարգում և նոր օրենսգրքում ամրագրել ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու դրույթը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}