Զինդատախազը հանձնարարել է քննել` փաստաբանի հայտարարությունը իրակա՞ն է, թե՞ ոչ
«Այդ ո՞ր դեպքն է, որ անհաջողությամբ է ավարտվել: Չկա նման դեպք: Այս տարվա ընթացքում կատարված հատկապես մահվան ելքով գործերի առնչությամբ չբացահայտված գործ չունենք»,-այսօր ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
Զինդատախազի խոսքով, կառավարության շենքի առջև ընթացող բողոքի ակցիան ընդհանրապես կապ չունի գործի բացահայտվածության կամ չբացահայտվածության հետ: «Եթե որևէ մեկը դժգոհ է իր կամ իր հարազատի վերաբեյալ գործի քննությունից, ես միշտ պատրաստ եմ ցանկացած ֆորմատով` այդ թվում իրենց փաստաբանների, իրավաբանների ներկայությամբ և մասնակցությամբ քննարկման առարկա դարձնել գործի ամեն մի հանգամանքը»,- հավելեց զինդատախազը:
Անդրադառնալով նախօրեին փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարությանը, թե ժամկետային զինծառայող Ահարոն Հայրապետյանի սպանության համար մեղադրվող Աշոտ Կոստանդելյանին ծեծի են ենթարկում ու խոշտանգելով ցուցմունքներ կորզում, զինդատախազ Կոստանյանն ասաց. «Փաստաբան Ստեփան Ոսկանյանը չէ, ցանկացած ուրիշ անձ նման հայտարարություն կանի, և նմանատիպ հայտարարությունները մենք դիտում և ընդունում ենք որպես հանցագործության վերաբերյալ հայտարարություն կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթ»:
Շարունակելով, զինդատախազը նշեց, որ ինքն արդեն հանձնարարական է, որ ցանակցած եղանակով քննչական ծառայությունը հրավիրի ցանկացած նման հայտարարություն արած հեղինակին, այդ թվում` լրագրող, և համապատասխան ընթացքով ծանթոցանի ու բացատրի` որտեղից նրան նման տեղեկատվություն:
«Այդ ուղղությամբ ցանկացած դեպքում մենք իրականացնում ենք քննություն»,-փոխանցեց Գևորգ Կոստանյանը` նշելով, որ փաստաբան Ոսկանյանի կատարած հայտարարության հետքերով էլ քննություն կիրականացվի և կպարզվի` համապատասխանո՞ւմ է այն իրականությանը, թե՞ ոչ:
Նախորդող հրապարակում. Իր ծառայակցին սպանելու համար մեղադրվող զինծառայողը ծեծի ազդեցության տակ 4 անգամ ցուցմունք է փոխել. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին